Ամփոփվել են Հայաստանի քաղաքական ուժերի հետ Արցախի իշխանությունների նախաձեռնած խորհրդակցությունները։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ «Հանդիպումներ են անցկացվել բոլոր այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք արձագանքել են խորհրդակցություններին մասնակցելու՝ Արցախի իշխանությունների հրավերին։ Մասնավորապես, առանձին հանդիպումներ են տեղի ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության, «Հայաստան» խորհրդարանական խմբակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության, Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ինչպես նաև «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման ներկայացուցիչների հետ։ Խորհրդակցությունների ընթացքում ընդգծվել է Արցախի պետական ինստիտուտների պահպանման և դրանց գործունեության շարունակականության ապահովման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել Մայր Հայաստանում արցախահայերի արժանապատիվ կյանքի ապահովման, միջազգայնորեն ճանաչված վերադարձի իրավունքի, Բաքվում ապօրինաբար պահվող ռազմագերիների, նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ հարցերին: Մասնակից քաղաքական ուժերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու Արցախի ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանությանը, ինչպես նաև Արցախի պետական ինստիտուտների պահպանմանն ու արդյունավետ գործունեությանը։ Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ առաջիկայում կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ՝ վերոնշյալ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հարթակի նպատակն է համախմբված ջանքերով նպաստել արցախահայերի իրավունքների և շահերի պաշտպանությանը»։ The post Ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

COP17-ի Կանաչ գոտին մեկ շաբաթում ընդունել է շուրջ 25 հազար այցելուի
Infocom / 20 minutes ago

Հոկտեմբերի 25-ին 21 համայնքներում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ի ամփոփ տեղեկատվությունը
Infocom / 30 minutes ago

Նազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը մի շարք հարցեր են քննարկել
Infocom / 1 hour ago

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նախագահը քննարկել են ՀՀ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր
Infocom / 1 hour ago
Related coverage

Ե՞րբ կլինի իրակա՛ն հեղափոխությունը
168 Jham / 3 hours ago

WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել
24TV / 24News / 3 hours ago

WOFA созвала заседание по поводу срыва участия карабахских коллективов в Венском фестивале
Sputnik Armenia / 3 hours ago

Համաշխարհային փառատոնային ասոցիացիան Արցախի համույթների թեմայով հրատապ նիստ է գումարել
Sputnik Armenia / 3 hours ago