azatutyun.am Ուկրաինայի նախագահ Վոլադիմիր Զելենսկին կրկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է հակամարտության սառեցման՝ ճակատի ներկայիս գծով։ Դա կնշանակի, որ երկրի տարածքի մի մասը անորոշ ժամկետով կմնա Ռուսաստանի վերահսկողության տակ։ Այս մասին նա ասել է ABC News-ին տված հարցազրույցում։ Միևնույն ժամանակ, Զելենսկին վիճարկել է այն գնահատականը, ըստ որի՝ Ռուսաստանը վերահսկում է Ուկրաինայի ամբողջ տարածքի 25 տոկոսը։ Նա նշել է, որ Ռուսաստանը ներկայումս վերահսկում է մի փոքր պակաս քան 20 տոկոսը։ Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան պատրաստ չէ իրավաբանորեն ճանաչել օկուպացված տարածքները որպես Ռուսաստանի տարածք։ Վերջին օրերին Ուկրաինայի նախագահն առաջին անգամ չէ, որ խոսում է հակամարտությունը սառեցնելու պատրաստակամության մասին։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Զելենսկին հայտարարել է՝ Ուկրաինան պատրաստ է հակամարտության սառեցման | azatutyun.am appeared first on Infocom .