ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ալյոշկիում իրավիճակը դեռևս չի փոխվել: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկի խոսքով՝ քաղաքն այսօր առավոտյան ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի ականանետային հարվածների:Ավելի վաղ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ Ռուսաստանի զինուժը կդադարեցնի կրակը Խերսոնի ուղղությամբ և հրադադար կհաստատի 2026 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով 4:00-ից՝ Ալյոշկի բնակավայրի մոտ անցկացվող մարդասիրական գործողության համար։Ալյոշկին գտնվում է Դնեպր գետի ձախ ափին՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից վերահսկվող Խերսոն քաղաքի դիմաց։ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների պատճառով քաղաքում ստեղծվել է ծանր մարդասիրական իրավիճակ։Հիշեցնենք` Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը կարևոր դեր է խաղացել Ալյոշկիում մարդասիրական գործողություն անցկացնելու համաձայնության հասնելու գործում։ Նա անձամբ մասնակցել է Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարության հետ բանակցություններին։