Ադրբեջանցու կրակոցների ու դանակի հարվածների պատճառով հիվանդանոցում հայտնված Անի Ավետիսյանի ոտքի երրորդ վիրահատությունը հետաձգվում է առողջական նոր առաջացած խնդիրների պատճառով: Անիի թոքերում ու կրծքավանդակում ջուր է հավաքվել: Այսօր նա դժվարությամբ է զրուցել «Հայլուրի» հետ՝ 23 օր է շարունակվում է ոտքի անտանելի ցավը: