Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն շարունակում է ձևավորել Մադրիդի «Ռեալի» կազմը։ Ինչպես հաղորդում է Fichajes.net-ը, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Դենզել Դումֆրիսը և Տիագո Պիտարչը հայտնվել են գլխավոր մարզչի «սև ցուցակում»։ Աջ եզրային երկու պաշտպաններն էլ հիմնական կազմում իրենց տեղը զիջել են Ֆեդերիկո Վալվերդեին, որն այդ դիրքում էր հանդես գալիս «Սևիլյայի» և «Լայպցիգի» դեմ հանդիպումներում։ Գերմանական ակումբի դեմ դիմակայությունում Ալեքսանդր-Առնոլդն ու Դումֆրիսը մնացել էին պահեստայինների նստարանին։ Ինչ վերաբերում է 19-ամյա Պիտարչին, ապա նա 2026/27 մրցաշրջանում դեռևս ոչ մի հանդիպում չի անցկացրել գլխավոր թիմի կազմում։ Ծնկի վնասվածքից հետո նա մարզավիճակ է հավաքում «Կաստիլիայում», իսկ դաշտի կենտրոնում առկա բարձր մրցակցությունը նվազեցնում է նոր մարզչի գլխավորությամբ նրա նորամուտի հնարավորությունները։ Աղբյուրը՝ Armsport.am: –00—ՅՄ The post Մոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում» appeared first on 24News .