Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը այցելել է չինական Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան և զննել դրա արտադրական հզորությունները, հաղորդում է «Սինհուա»-ն։ Կիմ Չեն Ընը շրջել է գործարանի արտադրական հզորություններում և ստացել է դրա գործունեության վերաբերյալ համառոտ տեղեկատվություն։ Հյուսիսային Կորեայի առաջնորդին ուղեկցել է Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական համաժողովի ազգային կոմիտեի նախագահ Վան Հունինգը։ Նույն օրը ավելի վաղ Կիմ Չեն Ընը այցելել է Դանդունում գտնվող հուշարձան, որը նվիրված է Կորեական պատերազմում չինական ժողովրդական կամավորների մասնակցությանը և հանդիպել Վան Հունինգի հետ։ Այցելությունն ավարտելուց հետո Հյուսիսային Կորեայի առաջնորդը քաղաքից մեկնել է Յալու գետի վրայով՝ երկու ժողովրդական հանրապետությունները միացնող նոր կամրջով։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կիմ Չեն Ընը այցելել է Չինաստանի ավտոգործարան, այնտեղից հեռացել երկու հանրապետությունները միացնող նոր կամրջով

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Shant News / 12 minutes ago

Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ
Shant News / 18 minutes ago

Հռոմում կանխվել է դեպի Կոլիզեում ընթացող չարտոնված երթը
Shant News / 23 minutes ago

«Հորիզոն»-ի թողարկում | 20-00 | 24.10.2026
Shant News / 26 minutes ago
Related coverage

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի
ArmLur / Zhoghovurd / 9 minutes ago

Հայլուր 20:30 Վախով են ապրում հայերը Լոս Անջելեսում. զանգվածային ձերբակալություններ են սկսվել
5TV Armenia / 10 minutes ago

Հակառուսական հիստերիան մեզ կտանի անդունդը․ Երկիրը կփլվի, եթե ուրիշ տեղից հարմար գներով գազ չբերեն
168 Jham / 10 minutes ago

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն աշխարհի առաջնության բրոնզե մեդալ նվաճեց
Sputnik Armenia / 11 minutes ago