Երեկ՝ հոկտեմբերի 23-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արագածոտնի մարզի Արտենի գյուղից, որտեղ բնակիչները դատապարտել էին թիվ 1 միջնակարգ դպրոցի մուտքի Զորավար Անդրանիկի հատուկ քարերով ստեղծված նկարը հեռացնելը։ Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ինչպես տեղից հայտնում է Շամշյանը, ողջ գյուղը մի մարդու նման արդեն որոշել է, որ լեգենդար Անդրանիկ Զորավարի՝ դպրոցի մուտքից հեռացված նկարը տեղադրվելու է գյուղի Զորավար Անդրանիկի անունը կրող փողոցի մոտ՝ գյուղի մշակույթի տան պատի այն հատվածում, որտեղ սովետական տարիներին եղել է Վլադիմիր Իլյիչ Լենինի նմանատիպ մեծադիր նկարը։ Այսօր արդեն աշխատանքները սկսվել են, ու առաջիկայում մասնագետները ամբողջությամբ կվերականգնեն նկարը, ապա՝ կտեղադրեն։ Իսկ նկարի հարևանությամբ արդեն կյանքի է կոչվում արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, Արտենի բնակավայրի լեգենդ դարձած հերոսների անվան հուշաղբյուր-հուշակոթողը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երեկ լարված իրավիճակ էր ստեղծվել Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրում։ Արդեն մի քանի օր է գյուղում անհանգիստ իրավիճակ է ստեղծվել, քանի որ բնակիչները տեղեկություն էին ստացել, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում երկար տարիներ զորավար Անդրանիկի՝ հատուկ քարերով ստեղծված նկարը պատից հեռացնեն։ 2-3 օր գյուղացիները դպրոցի մոտ հերթապահություն էին իրականացրել, որ եթե հանկարծ այն փորձեն հեռացնել, թույլ չտան։ Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, հատուկ տեխնիկայի միջոցով նկարը հեռացվել էր, ինչը բնակիչների մոտ զայրույթ էր առաջացրել, նույնիսկ սպառնում էին դիմել կտրուկ միջոցների՝ փակելով ճանապարհներ, սակայն ձեռնպահ էին մնում, սպասում էին՝ տեսնելու, թե ինչ են որոշել անել Անդրանիկի մեծադիր նկարի հետ։ Գյուղացիները նաև առաջարկում էին, որ եթե դպրոցից հեռացրել են, գոնե այն տեղադրեն գյուղում՝ արցախյան պատերազմներում նահատակված հերոսների այգում։ –00—ՅՄ The post Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

COP17․ կարևորվեցին քաղաքների ու համայնքների ակտիվ մասնակցությունը և կոնկրետ հանձնառությունները
24TV / 24News / 20 minutes ago

Թուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխա
24TV / 24News / 31 minutes ago

Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան
24TV / 24News / 42 minutes ago

Հոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրը
24TV / 24News / 53 minutes ago
Related coverage

Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
168 Jham / 3 hours ago

Լարված իրավիճակ Արտենի բնակավայրում՝ Զորավար Անդրանիկի նկարը դպրոցի պատից հեռացնելու շուրջ․ Shamshyan.com
Aravot / 4 hours ago

Տավուշի մարզի մի շարք դպրոցներ կմիավորվեն | Երկիրն այսօր 24․10.2026 | 16։00
Yerkir / 4 hours ago

Բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա Անդրեասյան
Aravot / 5 hours ago