ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Արթիկում «Ապրելու երկիր» կուսակցության` բերման ենթարկված անդամներին մի քանի ժամ անց բաց են թողել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։Առավոտյան հայտնի դարձավ, որ Արթիկում բերման են ենթարկել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներին, ՀՀ հակոռուպցիոն կոմիտե է տեղափոխվել նաև «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը։ Նշենք, որ այսօր բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, համայնքապետի տեղակալ Վարդան Ավագյանը և ավագանու անդամի մի քանի թեկնածուներ։ Ձերբակալություններ են իրականացվել նաև Մարտունի խոշորացված համայնքում, որտեղ ևս վաղը ՏԻՄ ընտրություններ են։ Բերման ենթարկվածների թվում է «Մեր համայնքը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀԿ խորհրդի անդամ Արամ Կարապետյանը։Հիշեցնենք` վաղը` հոկտեմբերի 25-ին, ՏԻՄ համամասնական ընտրություններ են անցկացվելու Հայաստանի 19 համայնքներում՝ Արարատի մարզ՝ Արտաշատ, Արմավիրի մարզ՝ Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզ՝ Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզ՝ Արթիկ, Ախուրյան, Սյունիքի մարզ՝ Գորիս, Մեղրի, Վայոց Ձորի մարզ՝ Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզ՝ Իջևան, Դիլիջան, Լոռու մարզ՝ Ստեփանավան։ Իսկ Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում ընտրությունները մեծամասնական ընտրակարգով են անցկացվում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Ապրելու երկիր» կուսակցության անդամներին մի քանի ժամ անց ազատ են արձակել. Մեսրոպ Առաքելյան
Կուսակցության համահիմնադիրը հայտնեց, թե թիմակիցներին ինչ կասկածանքով են տարել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Французский военный летчик-армянин погиб при крушении истребителя
Sputnik Armenia / 16 minutes ago

Ֆրանսիայում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով հայազգի օդաչու է զոհվել
Sputnik Armenia / 24 minutes ago

Ալյոշկիում իրավիճակը դեռ չի փոխվել․ Միրոշնիկ
Sputnik Armenia / 28 minutes ago

Խստորեն դատապարտում եմ ահաբեկչական ակտը. Փաշինյանը համերաշխություն է հայտնել Ֆրանսիային
Sputnik Armenia / 45 minutes ago
Related coverage

ՔՊ Վարչության արտահերթ նիստը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Shant News / 40 minutes ago

Red Store-ը չաշխատող ապրանք է վաճառել ու հրաժարվել հետ վերցնել. քաղաքացին ահազանգում է
ArmLur / Zhoghovurd / 40 minutes ago

«Կանխարգելիչ» ռեպրեսիաներ. Փաշինյանը պատրաստվում է նոր ընտրությունների. Սուրեն Սուրենյանց
Azg / 44 minutes ago

Հերթական ողբերգական դեպքը կառուցվող էլիտար շենքերից մեկում․ քաղաքացին ընկել է 10-րդ հարկից․ Shamshyan.com
Aravot / 45 minutes ago