Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը։ Իմ ցավակցություններն եմ հայտնում զոհի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։ Այս մասին X-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգական դեպքին․ «Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում»,- գրել է նա։