Նագգաշեանների ընտանիքի #պատմությունը 20-րդ դարի մերձավոր արևելքի պատմությունն է. հակամարտություններ, տեղահանություններ և այդ ամենը վավերագրող լուսանկարիչ Հրանդ Նագգաշեանը։ Հայոց ցեղասպանությունից փրկված, ապագա լուսանկարիչ Հրանդը մեծացել է Բեյրութում, հետո տեղափոխվել Յաֆա։ 1948-ի արաբա-իսրայելական պատերազմի հետևանքով հաստատվել է #Գազայում։ Այնտեղ Նագգաշեանը հիմնել «Հրանդ» լուսանկարչատունը, վավերագրել է պաղենստինցի փախստականների սոցիալական, մշակութային տնտեսական կյանքը։ Նագգաշեանի լուսանկարները բացառիկ տեղ են զբաղեցում արաբ և հայ լուսանկարչության պատմության մեջ՝ որպես 1950–1960-ական թվականների Գազայի մասին պատմող եզակի վկայություններ։ Հոկտեմբերի 17-ին՝ ազգային պատկերասրահում բացվեց պաղեստինահայ լուսանկարիչ Հրանդ Նագգաշեանի (1921–1991) առաջին ցուցահանդեսը Հայաստանում։ Գազայում հայկական լուսանկարչատան, Հրանդ Նագգաշեանի մասին «Հետք»-ը զրուցել է նրա որդու՝ ցուցահանդեսի առիթով Երուսաղեմից Երևան ժամանած Սարօ Նագգաշեանի հետ։ Ցուցահանդեսում ներկայացված են Նագգաշեանի զավակների՝ Սարօ և Անուշ Նագգաշեանների տրամադրած երեսուն մամուլային լուսանկարչական տպածոներ։ Դրանք համալրված են Նագգաշեանի ցուցահանդեսային բնօրինակ լուսանկարների՝ կանադահայ լուսանկարիչ Օշին Հարությունյանի պատրաստած յոթ նոր տպածոներով։ Համադրող՝ Վիգեն Գալստյան: Հրանդ Նագգաշեանի լուսանկարների ցուցահանդեսը #Հայաստանի ազգային պատկերասրահում բաց կլինի մինչև դեկտեմբերի 20-ը։ 📌Լսեք մեզ 📌 Միացե՛ք մեզ | Subscribe to our channel! -- info@hetq.am -- © Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ին: «Հետքի» խմբագրական քաղաքականության համաձայն` արգելվում է օգտագործել «Հետքի» նյութերը առանց պատշաճ հղման, ներբեռնել և այլ օնլայն հարթակից վերբեռնել «Հետքի» պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը` առանց համապատասխան համաձայնության: