Վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում ֆրանսերեն գրառում է կատարել՝ անդրադառնալով Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգական դեպքին․ «Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը։ Իմ ցավակցություններն եմ հայտնում զոհի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։ Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում»։ Փարիզի մերձակայքում գտնվող քաղաքներից մեկում նախօրեին ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։ Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել Կրակոցները հնչել են Տրապ քաղաքում՝ Ֆրանսիայի մայրաքաղաքից շուրջ 20 կմ դեպի արևմուտք, Վերսալից ոչ հեռու։ Կասկածյալը ձերբակալվել է հարևան Կուանյեր քաղաքում և կալանավորվել։