«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն հրապարակել է Վիեննայի միջազգային փառատոնի շուրջ նոր զարգացումների վերաբերյալ տեղեկատվություն։ «Ի լրումն մեր նախորդ հայտարարության՝ հրապարակում ենք Համաշխարհային փառատոնային ասոցիացիայի (WOFA) պաշտոնական գրությունը՝ Վիեննայի միջազգային փառատոնին արցախյան մշակութային համույթների մասնակցության հարցի վերաբերյալ։ Գրության համաձայն՝ որոշ դիվանագիտական ներկայացուցիչների արտահայտած մտահոգությունների հիման վրա առաջարկվել է չեղարկել մեր համույթների մասնակցության հրավերը։ Առանձնապես մտահոգիչ է պաշտոնական գրության մեջ տեղ գտած այն ձևակերպումը, ըստ որի՝ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն ենթադրաբար ներգրավված է «անջատողական գործունեության» մեջ։ Մինչդեռ պաշտոնական գրությունը չի պարունակում որևէ փաստական հիմնավորում, որը կհաստատեր նման պնդումը։ Թեև կազմակերպիչը նախապես խոստացել էր պաշտոնապես պարզաբանել, թե կոնկրետ որ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներից են ստացվել այդ մտահոգությունները, մինչ այս պահը մեզ համապատասխան տեղեկություն չի տրամադրվել։ Միաժամանակ, WOFA-ի նախագահ Զորան Ստրեժովսկին անձնական նամակագրությամբ հայտնել էր, որ, ի նշան մեզ աջակցության, պատրաստ է նույնիսկ առաջարկել չեղարկել ամբողջ փառատոնը։ Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ստեղծված իրավիճակի կապակցությամբ WOFA-ի կազմակերպչական կոմիտեն հրատապ նիստ է գումարել։ Նիստի արդյունքների և ընդունված որոշումների մասին կհայտնենք լրացուցիչ։ Մենք անընդունելի ենք համարում մշակութային կազմակերպության հասցեին նման լուրջ պնդումների ներկայացումը՝ առանց դրանց փաստական հիմքերը ներկայացնելու։ Ստեղծված իրավիճակը դուրս է մեկ փառատոնի շրջանակներից և առնչվում է մշակութային իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև միջազգային մշակութային համագործակցության ազատությանը։ Կից ներկայացնում ենք WOFA-ի պաշտոնական գրությունը »։ –00—ՅՄ The post WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Թուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխա
24TV / 24News / 7 minutes ago

Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան
24TV / 24News / 17 minutes ago

Հոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրը
24TV / 24News / 29 minutes ago

Մոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»
24TV / 24News / 37 minutes ago
Related coverage

Ե՞րբ կլինի իրակա՛ն հեղափոխությունը
168 Jham / 1 hour ago

WOFA созвала заседание по поводу срыва участия карабахских коллективов в Венском фестивале
Sputnik Armenia / 1 hour ago

Համաշխարհային փառատոնային ասոցիացիան Արցախի համույթների թեմայով հրատապ նիստ է գումարել
Sputnik Armenia / 1 hour ago

Վիեննայի միջազգային փառատոնի շուրջ նոր զարգացումները․ որոշ դիվանագիտական ներկայացուցիչների արտահայտած մտահոգությունների հիման վրա առաջարկվել է չեղարկել Արցախի համույթների մասնակցության հրավերը
Aravot / 1 hour ago