ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik․ Համաշխարհային փառատոնային ասոցիացիան (WOFA) Վիեննայի միջազգային փառատոնին արցախյան մշակութային համույթների մասնակցության հարցով այսօր հրատապ նիստ է գումարել։ Այս մասին հայտնում է «Արցախյան մշակույթի պահպանման» ՀԿ-ն ֆեյսբուքյան էջում։Երեկ հայտնի դարձավ, որ Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է։ Միջոցառման կազմակերպիչ Համաշխարհային փառատոների ասոցիացիայի (WOFA) նախագահ Զորան Ստրեզովսկին հայտնել է, որ մի քանի դեսպանատներ են միջամտել. կազմակերպչին գրություն է ուղարկվել, որում խմբերը ներկայացվել են որպես «վտանգավոր», և առաջարկվել է չեղարկել նրանց մասնակցության հրավերը։«Արցախյան մշակույթի պահպանման» ՀԿ-ն նշում է, որ WOFA-ի նախագահ Զորան Ստրեժովսկին անձնական նամակագրությամբ հայտնել է, թե ի նշան մեզ աջակցության, պատրաստ է նույնիսկ առաջարկել չեղարկել ամբողջ փառատոնը։Կազմակերպությունից խոստանում են նիստի արդյունքների մասին լրացուցիչ տեղեկացնել։Հիշեցնենք՝ միջազգային փառատոնը պետք է կայանա նոյեմբերին։ Պետք է մասնակցեին Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբը և «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթը։