«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի զրուցակիցը պատմական և քաղաքական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանն է: Զրույցի ընթացքում քննարկվում են Հայաստանի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական վտանգավոր զարգացումները, TRIPP նախագիծը (Զանգեզուրի միջանցքը), իշխանությունների վարած քաղաքականությունն ու պատմության խեղաթյուրումները։ Ինչո՞ւ է իշխանության թշնամին դարձել պատմական ճշմարտությունը, ազգային ինքնություն, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ջնջում, խմբագրում, կեղծում հայոց պատմությունը, ումի՞ց է նա ամենաշատը վախենում, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակը և ո՞րն է իրականում քաղաքական վերնախավի ու հասարակության պատասխանատվությունը։ ‼ Իշխանության ամենամեծ թշնամին մեր պատմությունն է, քանի որ այն հստակ արձանագրում է՝ ով է իրականում դավաճանը։ 🤡 Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակների և ժամանակակից սահմանների համեմատությունը ոչ այլ ինչ է, քան սովորական շառլատանություն՝ ստերը պատմությամբ համեմելու համար։ ‼Դպրոցներին իջեցվող շրջաբերականները՝ Նիկոլի «թևավոր խոսքերն» օգտագործելու պահանջով, գերազանցում են անգամ ստալինյան պրոպագանդայի տգեղությունն ու անորակությունը։ ‼Քեֆ, ուրախություն և ասֆալտ». Պետական մակարդակով հասարակությանը հրամցվում է մի մոտեցում, որտեղ 150.000 արցախցիների հայրենազրկման ու 5000 և ավելի զոհերի ֆոնին մարդկանց առաջարկվում է պարզապես ուրախանալ և մոռանալ ամեն ինչ։ ‼ Հայաստանը հրաժարվել է սեփական սուվերենությունից՝ վերածվելով աշխարհաքաղաքական անդունդի տանող մի վայրի, որտեղ իրար են բախվելու տարածաշրջանային ուժերի շահերը։ 💰Բանկերի և բիզնեսի լռությունը. Մինչ հասարակ քաղաքացիները կրում են պայքարի ամբողջ բեռը, խոշոր բիզնեսն ու բանկային համակարգը խուսափում են քաղաքացիական դիրքորոշում արտահայտելուց՝ առաջնորդվելով բացառապես շահույթ ստանալու սկզբունքով։ ⚡Շատերը ուրախանում են, որ Իրանը հայտարարում է՝ մենք մեր շահերը զենքով կպաշտպանենք։ Իսկ եթե իրանցիները մի օր մտան այդտեղ, նրանց հանելո՞ւ եք։ Պարզ հարց եմ տալիս։ Շատերն ուրախությամբ ասում են՝ այո՛, Իրանը մեզ կպաշտպանի։ Բայց եթե Իրանը մտավ Սյունիք կամ Սյունիքի որոշ հատվածներ, հանելո՞ւ եք։ 💯Այդ TRIPP-ը ի՞նչ է։ Դոնալդ Թրամփի անվան տակ ներկայացվող Զանգեզուրի միջանցքն է, որը պետք է Ադրբեջանը կապի Նախիջևանի հետ։ Եվ ինչ էլ ուզում են ասեն, ինչ էլ ուզում են խոսեն, սա ամերիկյան քավորությամբ իրականացվող ծրագիր է, որը պետք է Ադրբեջանի մի հատվածը կապի Նախիջևանի հետ։ ✔Ինչո՞ւ են TRIPP նախագիծը հենց հոկտեմբերի 27-ին բերում ԱԺ։ Այստեղ սիմվոլիկա կա, չէ՞։ Այսքան տարիներ շատերն ինչի՞ց են խոսել՝ Մեղրիից, Վազգեն Սարգսյանին են կապել Մեղրիի հետ, այլոց են կապել Մեղրիի հետ... Հիմա Մեղրին հանձնում են։ Սա Մեղրիի հանձնում է։ 👍🏻Քաղբանտարկյալներ և վախ ուղիղ խոսքից. Արթուր Դանիելյանի և այլոց նկատմամբ հետապնդումները ցույց են տալիս, որ Նիկոլը մահացու վախենում է փաստարկված, հիմնավոր ուղիղ խոսքից՝ ճշմարտությունից։ Փաշինյանը Հայաստանում հարատևում է բացառապես արտաքին՝ աշխարհաքաղաքական ուժերի հովանավորությամբ, և աշխարհաքաղաքական կոնյունկտուրայի փոփոխության հետ մեկտեղ այն շամպայնի պռոբկի պես կթռչի աթոռից։ ‼Չհասկանալով տարածաշրջանային իրական ուժային բալանսը (Ռուսաստան, Թուրքիա, Իրան) և կուրորեն հետևելով արևմտյան ցուցումներին՝ երկիրը դատապարտվում է ավելի խորը աղետների։ Այս և այլ ցավոտ հարցերի շուրջ՝ տեսանյութում։