Ֆրանսիայի իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել Լիոնում բողոքի ակցիայի շուրջ 150 մասնակցի ցրելու համար։ Այս մասին հայտնում է Euronews հեռուստաալիքը։ Ցուցարարները հավաքվել են Լիոն-3 համալսարանի մոտ, որը գտնվում է մի շրջանում, որտեղ իշխանություններն ավելի վաղ արգելել էին զանգվածային միջոցառումների անցկացումը։ Europe 1 ռադիոկայանի հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցները փորձել են փակել ճանապարհը, ինչից հետո ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազով մի քանի նռնակ։ Ֆրանսիայի իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները այն շրջաններում, որտեղ ցույցերի անցկացումն արգելված է՝ անկարգությունների կրկնությունը կանխելու նպատակով։ Լիոնում ակցիայի ցրման ընթացքում բերման ենթարկվածների և տուժածների վերաբերյալ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։ The post Լիոնում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Լիոնում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Համլետ Մանուկյանը Նիդերլանդներում հռչակվել է աշխարհի չեմպիոն
Alpha News / 38 minutes ago

Երևան–Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմսկում
Alpha News / 2 hours ago

Փարիզում փակվել է մետրոյի ավելի քան 20 կայարան
Alpha News / 3 hours ago

Ֆիլիպիններում երկու ուսումնական ինքնաթիռների կործանման հետևանքով չորս օդաչու է զոհվել
Alpha News / 5 hours ago
Related coverage

9 տարվա նախազգուշացումը #abcmedia
ABC Media / 8 minutes ago

Խստորեն դատապարտում եմ ահաբեկչական ակտը. Փաշինյանը համերաշխություն է հայտնել Ֆրանսիային
Sputnik Armenia / 8 minutes ago

Пашинян осудил теракт в пригороде Парижа
Sputnik Armenia / 10 minutes ago

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասին
Shant News / 11 minutes ago