COP17-ի «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍ նախարարության տաղավարում այսօր կրթության օր է: ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողները «Ապագա ագրարայինների կանաչ նախաձեռնությունները» ցուցադրությամբ ներկայացրել են գյուղատնտեսական տարբեր աշխատանքներ կատարող ռոբոտներ և անօդաչու թռչող սարքեր /ԱԹՍ/։ Մասնավորապես՝ ցուցադրվել է ջերմատներում բերքահավաք իրականացնղ ռոբոտը, որը նախագծել և պատրաստել են քոլեջի ուսանողները։ Նրանք ներկայացրել են նաև դաշտում թունաքիմիկատների սրսկում, ինչպես նաև հերթապահություն, չափագրում և գեոդեզական տարբեր աշխատանքներ իրականացնող ԱԹՍ-ներ։ Ուսանողները տաղավարի այցելուներին ցուցադրել են Ագրիկ ռոբոտը, որն անասնաբուժական վիրահատական միջամտություններ է կատարում։ Ներկայացել են նաև ռոբոտացված սարքավորումներով կատարվող կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և շահագործման ցուցադրական դասեր։ ԿԳՄՍ նախարարության տաղավարում զուգահեռաբար համընդհանուր ներառական կրթությանը նվիրված ձեռնարկներ են ներկայացվել՝ «Ներառականությունը հանուն կենսաբազամազանության» խորագրի ներքո։ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ներկայացրել է «Բնությունը բոլորինն է, ներառականությունը՝ հանուն կենսաբազմազանության ապահովման» սեյսմակայունության ուղեցույցը և թեմային առնչվող տարատեսակ խաղեր, իսկ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» նախաձեռնությունը՝ «Իմ համայնքի կլիմայական մարտահրավերները» ձեռնարկը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Factor.am / 27 minutes ago

Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
Factor.am / 29 minutes ago

Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
Factor.am / 1 hour ago

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
Factor.am / 1 hour ago
Related coverage

Լուրեր 21:00 | Առևտուր անենք, գործներդ լավ լինի, մի ուրիշին նվեր արեք. վարչապետը՝ արվեստանոցի տիրոջը
Public Television of Armenia — 1Lurer / 6 minutes ago

Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ
Shant News / 27 minutes ago

Հայաստանը համերաշխություն է հայտնում Ֆրանսիային․ Փաշինյան
1in.am / 29 minutes ago

«Կոչ կանեմ շառ չանի, զրպարտանք չտարածի այլ ուժերի նկատմամբ»․ Շահեն Հարությունյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
Aravot / 35 minutes ago