ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայում ներդրումային ֆոնդերի գործարքների հետաքննության շրջանակում ևս 15 մարդ է ձերբակալվել, ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 114-ի, նրանց թվում է «Türkiye Sigorta» ապահովագրական ընկերության և «Türkiye Hayat Emeklilik» կենսաթոշակային ընկերության նախկին գործադիր տնօրեն Թահա Չաքմաքը։ Այս մասին հայտնում է «Milliyet» թերթը։Հոկտեմբերի 22-ին այս գործի կապակցությամբ ձերբակալվել էր Թուրքիայի նախագահի նախկին խորհրդական Էրթան Այդինը։Գործը քննվում է թուրքական ֆոնդային շուկայի կտրուկ անկման ֆոնին։ Վերջին տարիներին միլիոնավոր քաղաքացիներ իրենց գումարները ներդրել էին բորսայում և տարբեր ներդրումային ֆոնդերում` սեփական խնայողությունները երկրում առկա բարձր գնաճից պաշտպանելու համար։ Այդ ֆոնդերից որոշները ցույց էին տալիս անհավանական բարձր եկամտաբերություն։ Սակայն պարզվել է, որ մի շարք ֆոնդերի կառավարիչներ կիրառել են շուկայական մանիպուլյացիաներ` գնել են ցածր իրացվելիություն ունեցող, քիչ շրջանառվող ընկերությունների բաժնետոմսեր, արհեստականորեն բարձրացրել դրանց գները, այդ թանկացած արժեթղթերի գրավով նոր վարկեր վերցրել ու նոր ներդրողներ ներգրավել։Օգոստոսի վերջին Թուրքիայի Կապիտալի շուկայի խորհուրդը (SPK) սահմանափակումներ մտցրեց նմանատիպ ցածր իրացվելիությամբ բաժնետոմսերի կուտակումների վրա։ Երբ ֆոնդերը սկսեցին վաճառել այդ բաժնետոմսերը, գները գահավիժեցին։Մեկ շաբաթում Ստամբուլի «BIST 100» բորսայի հիմնական ինդեքսը նվազեց ավելի քան 8%-ով, իսկ թուրքական բաժնետոմսերի շուկան կորցրեց տասնյակ միլիարդավոր դոլարների կապիտալ:Այս գործով ձերբակալվել են շուկայի խոշոր մասնակիցներ։ Նրանց թվում են «Pusula Holding»-ի նախագահ Սերդար Տուրհանը, «Tera Yatırım Holding»-ի նախագահ Էմրե Թեզմանը, ներդրողներ Էմրե Ալքինը և Քերեմ Ալքինը, ինչպես նաև «Tera Portföy»-ի գլխավոր տնօրեն Ալփեր Օզթյուրքը:Սեպտեմբերի 23-ին դատարանը նրանց կալանավորելու որոշում կայացրեց։Թուրքիայի ֆոնդային շուկայի ճգնաժամի ֆոնին Էրդողանը զգուշացրել է կոշտ միջոցառումների մասին
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թուրքիայում ներդրումային ֆոնդերի հետաքննության շրջանակում ավելի քան 110 մարդ է ձերբակալվել
Սեպտեմբերին Ստամբուլի ֆոնդային բորսայի հիմնական ֆոնդային ինդեքսը՝ BIST 100-ը, նվազեց ավելի քան 8%–ով, ինչը 2025 թվականի մարտից ի վեր ամենամեծ անկումն էր։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

ԿԸՀ–ն ամփոփել է մասնակցությունը այսօր կայացած ՏԻՄ ընտրություններում
Sputnik Armenia / 40 minutes ago

ЦИК Армении опубликовал данные по результатам явки на муниципальных выборах
Sputnik Armenia / 47 minutes ago

Падение Парижа. Далее везде?
Sputnik Armenia / 51 minutes ago

В университете во Флориде произошла стрельба: минимум 12 человек пострадали
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

1․25 տրիլիոն դոլար և պատմական ռեկորդ. OpenAI-ը պատրաստվում է աննախադեպ գործարքի
Armenian Business News (ABNews) / 27 minutes ago

Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
Factor.am / 3 hours ago

Մեր տարածաշրջանն անցնում է պատմական և հիմնարար վերափոխման փուլով․ Արարատ Միրզոյանը մասնակցել և բացման ելույթով հանդես է եկել «Բիզնես և կենսաբազմազանություն» խորագրով պանելային քննարկմանը
Aravot / 3 hours ago

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում. Վահան Կոստանյան
1in.am / 3 hours ago