Հոկտեմբերի 19-ին Երևանում հերթական կառուցվող էլիտար շենքերից մեկում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը , այդ օրը ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ֆուչիկի 29/2 հասցեում նոր կառուցվող էլիտար բարձրահարկ շենքի տարածքից քաղաքացին ծայրահեղ ծանր վիճակում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ Մինչ ոստիկանները կժամանեին նշված հասցե, հիվանդանոցից ահազանգ էր ստացվում ոստիկանության Մաշտոցի բաժին, որ վիրավորը ճանապարհին շտապօգնության մեքենայում մահացել է։ Տեղում Մաշտոցի համայնքային ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Վիգեն Ա․-ն էր, ով աշխատում էր «ԲՐԵՎԵՐԿ» ՍՊԸ-ում՝ որպես բանվոր, իսկ շինությունը, որտեղ աշխատում էր նա, նշված ՍՊԸ-ի կողմից էր կառուցվում և նա 10-րդ հարկից ընկել է ու հայտնվել վերելակի հորանում։ –00—ՅՄ The post Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24TV / 24News / 12 minutes ago

ՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում
24TV / 24News / 22 minutes ago

WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել
24TV / 24News / 31 minutes ago

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
24TV / 24News / 39 minutes ago
Related coverage

Հայլուր 18։30 Անտանելի ցավեր, սրտի հատվածում՝ ջուր. զինված ադրբեջանցուն վնասազերծած Անիի վիճակը
5TV Armenia / 9 minutes ago

Задержанных в Артике членов партии "Страна для жизни" отпустили
Sputnik Armenia / 11 minutes ago

Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռաuիզմի և ատելnւթյան բոլոր ձևերի դեմ պայքարում․ Նիկոլ Փաշինյան
168 Jham / 12 minutes ago

ՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում
ArmLur / Zhoghovurd / 15 minutes ago