2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախաշեմին «Անկախ դիտորդ» դաշինքը հայտարարություն է տարածել՝ իր մտահոգությունը հայտնելով նախընտրական փուլում իրավական գործողությունների թափանցիկության պակասի կապակցությամբ: «Եվ՛ կուսակցությունների առաջադրման, և՛ քարոզարշավի սկզբնական փուլում արձանագրվել են մի շարք մտահոգիչ դեպքեր, որոնք ներառում են ընտրություններին մասնակցող ուժերի նկատմամբ իրավապահ մարմինների գործողություններ, որոնք ակներև կերպով կապված չէին ընտրական գործընթացների հետ, սակայն ընկալվում և մեկնաբանվում էին, որպես անուղղակի ճնշում ընդդիմադիր թեկնածուների վրա։ Վերջին երեք օրերին մենք ականատեսն ենք դարձել Ստեփանավանում, Եղեգնաձորում, Մեղրիում, Մարտունիում և Արթիկում թեկնածուների ձերբակալման, գրասենյակների խուզարկման դեպքերի։ «Անկախ դիտորդ» դաշինքը, խստորեն դատապարտում է ընտրակաշառքների, հիմնադրամից դուրս քարոզչական ծախսերի, կոռուպցիոն պայմանավորվածությունների կիրառման ցանկացած փորձ ընտրություններին մասնակցող որևէ քաղաքական ուժի կողմից, ավելին՝ գտնում ենք, որ հենց քաղաքական ուժերը պետք է անհանդուժող լինեն ընտրական իրավունքների խախտման ցանկացած փորձի հանդեպ։ Միաժամանակ, «Անկախ դիտորդ» դաշինքը հիշեցնում է, որ ընտրակաշառքների և այլ ընտրական հնարավոր հանցագործությունների հիմքով իրավական ընթացքի ապահովման առումով իրավապահ մարմինները պարտավոր են գործել օպերատիվ և արդյունավետ, սակայն միաժամանակ ապահովել այդ գործընթացի հաշվետվողականությունը և թափանցիկությունը՝ հանրությանը իրազեկելու նպատակով: Հաշվի առնելով, որ ընտրական գործընթացները բարձր քաղաքական զգայունություն ունեն, ցանկացած իրավական գործողություն պետք է իրականացվի հանրային վստահության ապահովման սկզբունքով: Անհրաժեշտ է ապահովել հաշվետվողական և թափանցիկ այնպիսի իրավական գործընթաց, որը չի թողնի քաղաքական հետապնդման կամ ընտրություններում միջամտության տպավորություն: Հակառակ դեպքում, նույնիսկ հիմնավորված քրեական հետապնդումը կարող է ունենալ ոչ իրավաչափ ազդեցություն ընտրողների, ընտրություններին մասնակցող թեկնածուների վրա՝ հանգեցնելով քաղաքական գործընթացների խոչընդոտմանը։ «Անկախ դիտորդ» դաշինքը շարունակելու է հետևել իրավիճակի զարգացմանը, արձանագրել և արձագանքել ընտրական հնարավոր խախտումներին՝ նպատակ ունենալով պաշտպանել ազատ և արդար ընտրական գործընթացները և նպաստել ընտրությունների ինստիտուտի հանդեպ հանրային վստահությանը»,- ասվում է հաղորդագրությունում։ Նշենք, որ այսօր Արթիկ համայնքի ընտրություններին մասնակցող «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հայտնել էր, որ Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ այսօր առավոտյան բերման են ենթարկվել ուժային մարմինների կողմից։ Մամուլը գրում է նաև Եղեգնաձորի գործող համայնքապետ և համայնքապետի թեկնածու Դավիթ Հարությունյանի, նրա տեղակալ Վարդան Ավագյանի և ավագանու անդամի այլ թեկնածուների ձերբակալման մասին։ Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ կալանավորվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի թեկնածուն` ենթադրյալ կաշառք բաժանելու համար։ Հիշեցնենք` վաղը այս և այլ համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։ Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
Factor.am / 26 minutes ago

Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
Factor.am / 33 minutes ago

Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 42 minutes ago

Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ
Factor.am / 53 minutes ago
Related coverage

Ընտրությունից մեկ օր առաջ Մարտունիում բերման ենթարկված կա․ ՀՀԿ ներկայացուցիչ
ABC Media / 16 minutes ago

ՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում
24TV / 24News / 16 minutes ago

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ. ԱԼԻԵՎԻ ՀՐՁԻԳՆ Է ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ. ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ
168 Jham / 17 minutes ago

«Հանրամեդիա»․ Լրագրողական չեզոքությունը միֆ է. կարևոր է պարկեշտ լինելը. 24.10.2026
Public Radio of Armenia / 17 minutes ago