ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Արցախի իշխանություններն ու Հայաստանի հիմնական ընդդիմադիր ուժերը պայմանավորվել են համատեղ աշխատանքային հարթակ ձևավորել։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնում է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։Սեպտեմբերի 10-ին Իսկանդարյանը տեղեկացրել էր, որ Արցախի իշխանությունները քաղաքական խորհրդակցություններ են սկսկել ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ։Նա նշել է, որ առանձին հանդիպումներ են տեղի ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության, «Հայաստան» խորհրդարանական խմբակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության, Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ինչպես նաև «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման ներկայացուցիչների հետ։Ըստ Իսկանդարյանի` խորհրդակցությունների ընթացքում ընդգծվել է Արցախի պետական ինստիտուտների պահպանման և դրանց գործունեության շարունակականության ապահովման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել Մայր Հայաստանում արցախահայերի արժանապատիվ կյանքի ապահովման, միջազգայնորեն ճանաչված վերադարձի իրավունքի, Բաքվում ապօրինաբար պահվող ռազմագերիների, նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ հարցերին:Արցախի պետնախարարի խոսքով` մասնակից քաղաքական ուժերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու Արցախի ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանությանը, ինչպես նաև Արցախի պետական ինստիտուտների պահպանմանն ու արդյունավետ գործունեությանը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում բազմիցս հայտարարել է, որ Արցախի թեման փակված է, և որ վերադարձի խոսույթը վտանգավոր է։ Նա ասել է, թե Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է բնակվեն Հայաստանի Հանրապետությունում։Հայ գերիների հարցերով միջազգային դատական գործընթացներ կարող են նախաձեռնել 3-րդ երկրները
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արցախի իշխանությունն ու Հայաստանի ընդդիմադիր ուժերը համատեղ աշխատանքային հարթակ կձևավորեն
Հարթակի նպատակն է համախմբված ջանքերով նպաստել արցախահայերի իրավունքների և շահերի պաշտպանությանը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Задержанных в Артике членов партии "Страна для жизни" отпустили
Sputnik Armenia / 10 minutes ago

«Ապրելու երկիր» կուսակցության անդամներին մի քանի ժամ անց ազատ են արձակել. Մեսրոպ Առաքելյան
Sputnik Armenia / 12 minutes ago

Гамлет Манукян стал чемпионом мира по спортивной гимнастике в Нидерландах
Sputnik Armenia / 18 minutes ago

WOFA созвала заседание по поводу срыва участия карабахских коллективов в Венском фестивале
Sputnik Armenia / 33 minutes ago
Related coverage

Ե՞րբ կլինի իրակա՛ն հեղափոխությունը
168 Jham / 22 minutes ago

WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել
24TV / 24News / 30 minutes ago

Վիեննայի միջազգային փառատոնի շուրջ նոր զարգացումները․ որոշ դիվանագիտական ներկայացուցիչների արտահայտած մտահոգությունների հիման վրա առաջարկվել է չեղարկել Արցախի համույթների մասնակցության հրավերը
Aravot / 39 minutes ago

Ամփոփվել են Հայաստանի քաղաքական ուժերի հետ Արցախի իշխանությունների նախաձեռնած խորհրդակցությունները․ Նժդեհ Իսկանդարյան
Aravot / 1 hour ago