Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բարեփոխելու, այն ավելի արդար և ներառական մարմնի վերածելու անհրաժեշտության մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Որպեսզի ՄԱԿ-ը լիովին կատարի իր բարձր մանդատը, բոլոր պետությունները պետք է ավելի վճռականորեն պահպանեն ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները և աջակցեն կազմակերպության հիմնական մարմինների արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումներին։ Այս առումով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի արդար և ներառական մարմնի վերածելը, որը կարող է բավարարել միջազգային հանրության ձգտումները, հատկապես կարևոր է», – ասել է Թուրքիայի առաջնորդը հոկտեմբերի 24-ին նշվող Միավորված Ազգերի Կազմակերպության օրվա կապակցությամբ հղած իր ուղերձում։ Էրդողանի խոսքով՝ համաշխարհային մարտահրավերները, ինչպիսիք են պատերազմները, մարդասիրական աղետները, կլիմայի փոփոխությունը, սովը, աղքատությունը, ռասիզմը, ցույց են տալիս, որ ՄԱԿ-ի սկզբնական առաքելության նշանակությունը մեծացել է։ «Այսօր մարդկությունը դեռևս հույսով է նայում այն ապագային, որտեղ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված ընդհանուր կամքը կիրականանա, պատերազմները կավարտվեն և կտիրի երկարատև խաղաղություն», – ընդգծել է Թուրքիայի նախագահը՝ հիշելով Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը։ «Աշխարհի տարբեր շրջաններում ճգնաժամերն ու հակամարտությունները, մասնավորապես՝ Գազայի ցեղասպանությունը, որը խլեց ավելի քան 74,000 մարդու կյանք, հստակ ցույց են տալիս, թե որքան հրատապ է դարձել այս անհրաժեշտությունը», – հայտարարել է պետության ղեկավարը։ Նա ընդգծել է, որ Անկարան կշարունակի ջանքերը՝ ՄԱԿ-ը ավելի արդյունավետ կազմակերպության վերածելու համար։ –00—ՅՄ The post Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ են
24TV / 24News / 10 minutes ago

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24TV / 24News / 15 minutes ago

COP17․ կարևորվեցին քաղաքների ու համայնքների ակտիվ մասնակցությունը և կոնկրետ հանձնառությունները
24TV / 24News / 22 minutes ago

Թուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխա
24TV / 24News / 33 minutes ago
Related coverage

Ողբերգական ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան զոհեր ու վիրավորներ․ Shamshyan.com
Aravot / 3 minutes ago

ԱՄՆ արդարադատության նախարարությունը Կալիֆոռնիայի շրջանների իշխանություններից պահանջել է ստուգել օտարերկրացի ընտրողների ցուցակները
168 Jham / 3 minutes ago

Խոշոր վթար՝ Արագածոտնում․ 2 մարդ մահացել է, 5-ը՝ վիրավորվել
ABC Media / 6 minutes ago

«Միհր» և «Ատլանտ». նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործում
Shant News / 9 minutes ago