COP17-ի շրջանակում Երևանում մեկնարկել են Կենսաբազմազանության գիտության և քաղաքականության 7-րդ ֆորումն ու Կայունության գիտության 10-րդ միջազգային համաժողովը։ Բացմանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Հայաստանում գիտության ֆինանսավորման աճին, բնապահպանական հետազոտություններին և կրթական ծրագրերում կայուն զարգացման սկզբունքների ներդրմանը։ «ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Մերիդիան կենտրոնի Կապույտ գոտում մեկնարկել են Կենսաբազմազանության գիտության և քաղաքականության 7-րդ ֆորումը և Կայունության գիտության 10-րդ միջազգային համաժողովը։ Բացման խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ ֆորումը հիշեցնում է կարևոր սկզբունքի մասին՝ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն։ «Կենսաբազմազանության, կլիմայի, բնական ռեսուրսների, պարենային անվտանգության և առողջության խնդիրները փոխկապակցված են։ Դրանց լուծումը պահանջում է գիտության, քաղաքականության և հասարակության համատեղ աշխատանք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ այս մոտեցումն ընկած է նաև Հայաստանում իրականացվող գիտակրթական բարեփոխումների հիմքում։ Նախարարը տեղեկացրել է՝ գիտության զարգացման 2026–2030 թթ․ ռազմավարությամբ սահմանված 12 գերակա ուղղությունների թվում են շրջակա միջավայրի և գյուղատնտեսության հետազոտությունները, տիեզերական տեխնոլոգիաները, այդ թվում՝ Երկրի զննությունը, որոնք կարող են նպաստել բնապահպանական խնդիրների լուծմանը։ Այս առաջնահերթություններն ամրապնդվում են պետական ներդրումներով։ Ելույթի մյուս մանրամասները՝ Պետության հատկացումների աճի մասին Բնապահպանական հետազոտությունների մասին Կայուն զարգացման սկզբունքները կրթական ծրագրերում ներառելու մասին Գիտական հետազոտությունների արդյունքներով որոշումներ ընդունելու մասին Երկօրյա ֆորումի ընթացքում նախատեսվում է 17 թեմատիկ նիստ Կընդունվի հայտարարություն, որը կներկայացվի COP17-ի բարձր մակարդակի լիագումար նիստում»։ The post COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Զելենսկին հայտարարել է՝ Ուկրաինան պատրաստ է հակամարտության սառեցման | azatutyun.am
Infocom / 59 minutes ago

Փաշինյանը ցավակցել է Ֆրանսիային՝ տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
Infocom / 59 minutes ago

Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
Infocom / 1 hour ago

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
Infocom / 1 hour ago
Related coverage

«Կոչ կանեմ շառ չանի, զրպարտանք չտարածի այլ ուժերի նկատմամբ»․ Շահեն Հարությունյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
Aravot / 16 minutes ago

Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան
24TV / 24News / 24 minutes ago

Քվեարկության նախաշեմին հատկապես կարևոր է, որ իրավապահ մարմինների գործողությունները լինեն ոչ միայն օրինական և հիմնավորված, այլև հնարավորինս թափանցիկ ու հաշվետու. «Ականատես»
Aravot / 25 minutes ago

ՔՊ Վարչության արտահերթ նիստը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Shant News / 54 minutes ago