COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի շրջակա միջավայրի, կլիմայի և վայրի բնության նախարար Էվելին Նդլովուի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ «COP 17-ի նախագահ, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի Հանրապետության շրջակա միջավայրի, կլիմայի և վայրի բնության նախարար Էվելին Նդլովուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները՝ խոնավ պահպանվող տարածքների կայուն կառավարման, էկոհամակարգերի վերականգնման և կենսաբազմազանության մոնիթորինգի ուղղություններով փորձի փոխանակումը։ Նախարարը ներկայացրել է Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջին համաշխարհային վերանայումը պետք է հիմք դառնա մինչև 2030 թվականը նախատեսված նպատակներին հասնելու համար գործնական քայլերն արագացնելու համար։ Այս համատեքստում նախարարը կարևորել է միջազգային համագործակցությունը, բավարար ֆինանսավորումը և երկրների կարողությունների զարգացումը։ Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել Զիմբաբվեին՝ COP17-ին ակտիվ ներգրավվածության համար՝ կարևորելով համատեղ աշխատանքը բանակցություններում բովանդակային և հավասարակշռված արդյունքներ ապահովելու ուղղությամբ»։ The post Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Infocom / 2 hours ago

Ուկրաինան հայտարարում է՝ Starlink կապի արագությունը վերականգնվել է | azatutyun.am
Infocom / 3 hours ago

Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
Infocom / 3 hours ago

COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
Infocom / 4 hours ago
Related coverage

Հերթական ողբերգական դեպքը կառուցվող էլիտար շենքերից մեկում․ քաղաքացին ընկել է 10-րդ հարկից․ Shamshyan.com
Aravot / 12 minutes ago

«Ընդդիմությունը պետք է միասնական ճակատով հանդես գալու մարտավարություն մշակի»․ Խոսրով Հարությունյան
168 Jham / 15 minutes ago

Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից. Անդրանիկ Թևանյանը՝ կալանավայրից
168 Jham / 18 minutes ago

Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»
24TV / 24News / 18 minutes ago