Այսօր նշվում է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) օրը՝ ևս մեկ անգամ ընդգծելով միջազգային համագործակցության, համերաշխության և համատեղ պատասխանատվության կարևորությունը համաշխարհային մարտահրավերների հաղթահարման գործում։ Կլիմայի փոփոխության, եղանակային ծայրահեղ երևույթների և բնական աղետների աճող ռիսկերի պայմաններում միջազգային համագործակցությունն առավել քան երբևէ կարևոր է։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը (Հայհիդրոմետ) բարձր է գնահատում ՄԱԿ-ի համակարգի, մասնավորապես՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ/WMO), ինչպես նաև ՄԱԿ-ի այլ կառույցների, ծրագրերի և միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված հիդրոօդերևութաբանական կարողությունների զարգացմանը, կլիմայական դիմակայունության բարձրացմանը և աղետների ռիսկերի նվազեցմանը։ Այս համագործակցության կարևոր օրինակներից է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնած «Վաղ նախազգուշացում բոլորի համար» (Early Warnings for All – EW4All) գլոբալ նախաձեռնությունը, որի իրականացումը համատեղ համակարգում են Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (WMO), ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակը (UNDRR), Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU) և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան (IFRC)։ Նախաձեռնության նպատակն է մինչև 2027 թվականի ավարտը ապահովել աշխարհի յուրաքանչյուր բնակչի պաշտպանվածությունը վաղ նախազգուշացման արդյունավետ համակարգերի միջոցով։ Հայաստանը միացել է այս գլոբալ նախաձեռնությանը և շարունակում է զարգացնել բազմավտանգ վաղ նախազգուշացման ազգային համակարգերը, կատարելագործել հիդրոօդերևութաբանական դիտարկումների և կանխատեսումների հնարավորությունները, ամրապնդել միջգերատեսչական համագործակցությունը և խթանել տվյալների միջազգային փոխանակումը։ Գիտությունից դեպի գործողություն՝ հանուն մարդկային կյանքերի պաշտպանության և դիմակայուն ապագայի։ ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ Հայհիդրոմետը վերահաստատում է իր հանձնառությունը միջազգային համագործակցության, գիտելիքի և փորձի փոխանակման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի, աղետների ռիսկերի նվազեցման և շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ համատեղ ջանքերին։ Միասին՝ հանուն առավել անվտանգ, կայուն և դիմակայուն ապագայի, որտեղ ոչ ոք անտեսված չի մնա։ The post Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Գյուլագարակի 25/24 տեղամասում ակտիվ է եղել Գյուլագարակի գործող համայնքապետը
Infocom / 1 hour ago

Ստեփանավանի 25/25 ընտրատեղամասում քաղաքացին չկարողացավ ընտրել․ նրա անունը ցուցակում չկար
Infocom / 1 hour ago

ՔՊ վստահված անձն ուղղորդել է, թե ոչ․ միմյանց հակասող արձանագրություններ՝ Արթիկի 33/8 տեղամասում
Infocom / 2 hours ago

517 տեղամասերը փակվել են, քվեարկությունն ավարտվել է. քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը
Infocom / 2 hours ago
Related coverage

Բեկում՝ ռուս-ուկրաինական դիվանագիտական ճակատում և Հայաստանը՝ երկու քարի արանքում
5TV Armenia / 1 hour ago

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
Factor.am / 1 hour ago

ՀՀ-ն ջանք չի խնայում դառնալու Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը կապող խաչմերուկ. Միրզոյան
1in.am / 1 hour ago

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
Factor.am / 2 hours ago