azatutyun.am Ուկրաինան հայտարարում է, որ Starlink արբանյակային համակարգը կրկին աշխատում է բարձր արագությամբ, հայտնում է Reuters-ը։ Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ամերիկյան SpaceX ընկերությունը չեղարկել է Ուկրաինայում իր Starlink արբանյակային ցանցի օգտագործման համար նախկինում նախաձեռնած սահմանափակումները: Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերության համակարգերի հետ կապված խնդիրներն ի հայտ եկան այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ռուսական դիզելային վառելիքի գնման գործարքի մասին՝ միաժամանակ Կիևից պահանջելով դադարեցնել հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին։ Ուկրաինայի զինված ուժերը չեն բացահայտում համակարգերի աշխատանքային առավելագույն արագությունները, իսկ Պաշտպանության նախարարությունը չի հայտնում՝ արդյոք ծառայությունը լիովին վերականգնվել է, թե ոչ։ The post Ուկրաինան հայտարարում է՝ Starlink կապի արագությունը վերականգնվել է | azatutyun.am appeared first on Infocom .