ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդով՝ 1️⃣«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն, 2️⃣«Բնակավայրերի համաչափ զարգացում» հասարակական կազմակերպություն, 3️⃣ «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպություն, 4️⃣«Ազատ քվե» դիտորդական առաքելություն («Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ և «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ), 5️⃣ «Ականատես» դիտորդական առաքելություն («Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ), 6️⃣«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք («Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ և «Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ՀԿ)։ Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրն ընտրական գործընթացը լուսաբանելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 28 զանգվածային լրատվության միջոցի՝ ընդհանուր թվով 222 ներկայացուցիչ։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված թվով 7 դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչներ այցելուի կարգավիճակով կիրականացնեն ընտրական գործընթացի դիտարկում:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Factor.am / 17 minutes ago

Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
Factor.am / 18 minutes ago

Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
Factor.am / 1 hour ago

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
Factor.am / 1 hour ago
Related coverage

Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ
Shant News / 16 minutes ago

Հայաստանը համերաշխություն է հայտնում Ֆրանսիային․ Փաշինյան
1in.am / 19 minutes ago

«Կոչ կանեմ շառ չանի, զրպարտանք չտարածի այլ ուժերի նկատմամբ»․ Շահեն Հարությունյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
Aravot / 25 minutes ago

Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան
24TV / 24News / 33 minutes ago