Ամփոփվել են Հայաստանի քաղաքական ուժերի հետ Արցախի իշխանությունների նախաձեռնած խորհրդակցությունները։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ «Հանդիպումներ են անցկացվել բոլոր այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք արձագանքել են խորհրդակցություններին մասնակցելու՝ Արցախի իշխանությունների հրավերին։ Մասնավորապես, առանձին հանդիպումներ են տեղի ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության, «Հայաստան» խորհրդարանական խմբակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության, Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ինչպես նաև «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման ներկայացուցիչների հետ։ Խորհրդակցությունների ընթացքում ընդգծվել է Արցախի պետական ինստիտուտների պահպանման և դրանց գործունեության շարունակականության ապահովման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել Մայր Հայաստանում արցախահայերի արժանապատիվ կյանքի ապահովման, միջազգայնորեն ճանաչված վերադարձի իրավունքի, Բաքվում ապօրինաբար պահվող ռազմագերիների, նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ հարցերին: Մասնակից քաղաքական ուժերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու Արցախի ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանությանը, ինչպես նաև Արցախի պետական ինստիտուտների պահպանմանն ու արդյունավետ գործունեությանը։ Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ առաջիկայում կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ՝ վերոնշյալ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հարթակի նպատակն է համախմբված ջանքերով նպաստել արցախահայերի իրավունքների և շահերի պաշտպանությանը»,- գրել է նա։ –00—ՅՄ The post ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

COP17․ կարևորվեցին քաղաքների ու համայնքների ակտիվ մասնակցությունը և կոնկրետ հանձնառությունները
24TV / 24News / 19 minutes ago

Թուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխա
24TV / 24News / 30 minutes ago

Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան
24TV / 24News / 41 minutes ago

Հոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրը
24TV / 24News / 52 minutes ago
Related coverage

Ե՞րբ կլինի իրակա՛ն հեղափոխությունը
168 Jham / 1 hour ago

WOFA созвала заседание по поводу срыва участия карабахских коллективов в Венском фестивале
Sputnik Armenia / 1 hour ago

Համաշխարհային փառատոնային ասոցիացիան Արցախի համույթների թեմայով հրատապ նիստ է գումարել
Sputnik Armenia / 2 hours ago

Վիեննայի միջազգային փառատոնի շուրջ նոր զարգացումները․ որոշ դիվանագիտական ներկայացուցիչների արտահայտած մտահոգությունների հիման վրա առաջարկվել է չեղարկել Արցախի համույթների մասնակցության հրավերը
Aravot / 2 hours ago