COP17-ի շրջանակում COP 17-ի նախագահ, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի Հանրապետության շրջակա միջավայրի, կլիմայի և վայրի բնության նախարար Էվելին Նդլովուի հետ։ Այդ մասին տեղեկացնում է ՇՄ նախարարությունը։ Քննարկվել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները՝ խոնավ պահպանվող տարածքների կայուն կառավարման, էկոհամակարգերի վերականգնման և կենսաբազմազանության մոնիթորինգի ուղղություններով փորձի փոխանակումը։ Նախարարը ներկայացրել է Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջին համաշխարհային վերանայումը պետք է հիմք դառնա մինչև 2030 թվականը նախատեսված նպատակներին հասնելու համար գործնական քայլերն արագացնելու համար։ Այս համատեքստում նախարարը կարևորել է միջազգային համագործակցությունը, բավարար ֆինանսավորումը և երկրների կարողությունների զարգացումը։ Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել Զիմբաբվեին՝ COP17-ին ակտիվ ներգրավվածության համար՝ կարևորելով համատեղ աշխատանքը բանակցություններում բովանդակային և հավասարակշռված արդյունքներ ապահովելու ուղղությամբ։ Գրառումը Համբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի ՇՄ նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները appeared first on .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Համբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի ՇՄ նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Comments
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net

Ким Чен Ын прибыл в Китай по открытому через 12 лет мосту через Амноккан
Akhaltskha.net / 29 minutes ago

Израильская армия принудительно выселяет палестинцев из домов и проводит задержания в Эль-Халиле
Akhaltskha.net / 55 minutes ago

Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Akhaltskha.net / 1 hour ago

Վրաստանի Սահմանադրական դատարանը շարունակում է հինգ ընդդիմադիր ուժերի գործունեությունն արգելելու քննությունը
Akhaltskha.net / 1 hour ago
Related coverage

Ախալքալաքում առաջին դասարանցիները տնկեցին իրենց «առաջին տնկին»
JNEWS / Oct 23

საქართველომ ერთწლიანი შეჩერების შემდეგ რუსეთთან ურთიერთობების საკითხებში ახალი სპეციალური წარმომადგენელი დანიშნა
JNEWS / Oct 22

Վրաստանի իշխանությունները խոստանում են մինչև 2030 թվականը կառուցել քառուղի ավտոմայրուղի՝ մինչև Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանները
JNEWS / Oct 21

Կոբախիձեն ԵՄ-ին առաջարկել է հրապարակային երկխոսություն և նախապես հիասթափվել է Եվրահանձնաժողովի նոր զեկույցից
JNEWS / Oct 18