ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Չինաստանի Շըծիաճուան քաղաքի գործադիր փոխքաղաքապետ Լիու Ծյունճիի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է գյուղատնտեսության, սննդամթերքի վերամշակման, առևտրի, գիտության, տեխնոլոգիաների, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացման ու գործարար կապերի ամրապնդման հեռանկարները։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։ «Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր ծրագրերի իրականացմանն ու երկարաժամկետ գործընկերային կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր։ Արման Խոջոյանը նշել է, որ երկու երկրների միջև համագործակցության մեծ ներուժ կա: Հաշվի առնելով, որ չինական կողմը հետաքրքրված է հայկական արտադրանքով, հայկական կողմը պատրաստ է աջակցել երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի հաստատմանը։ Լիու Ծյունճիին հատկապես կարևորել է համագործակցության հնարավորությունները գյուղատնտեսության, գիտության և տեխնոլոգիաների, սննդամթերքի վերամշակման, առևտրի, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված հարցերի շուրջ գործնական քայլեր իրականացնելու վերաբերյալ: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում անցկացվաղ միջոցառումներին մասնակցելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
Factor.am / 30 minutes ago

Գյուլագարակում անճշտություն կա. տպված կտրոնները և ստորագրությունները չեն համապատասխանում
Factor.am / 38 minutes ago

Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
Factor.am / 40 minutes ago

Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Factor.am / 57 minutes ago
Related coverage

1․25 տրիլիոն դոլար և պատմական ռեկորդ. OpenAI-ը պատրաստվում է աննախադեպ գործարքի
Armenian Business News (ABNews) / 22 minutes ago

Ինչպես կազդի գազի թանկացումը սպառողի և տնտեսության վրա. Արամյանը հաշվարկներ է ներկայացրել
Sputnik Armenia / 2 hours ago

Մեր տարածաշրջանն անցնում է պատմական և հիմնարար վերափոխման փուլով․ Արարատ Միրզոյանը մասնակցել և բացման ելույթով հանդես է եկել «Բիզնես և կենսաբազմազանություն» խորագրով պանելային քննարկմանը
Aravot / 3 hours ago

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում. Վահան Կոստանյան
1in.am / 3 hours ago