Գերմանական «Volkswagen» ավտոարտադրողը մտադիր է արագացնել աշխատակազմի կրճատման գործընթացը՝ աշխատակիցներին առաջարկելով տեղափոխվել նոր աշխատանք փնտրել տրանսֆերային կազմակերպություններում։ Այս հարցն ընկերությունը նախատեսում է քննարկել արհմիությունների հետ նոյեմբերի 24-ին մեկնարկելիք կոլեկտիվ բանակցությունների ժամանակ, հայտնում է dpa-ն։ Նման ընկերությունները պետք է աջակցեն աշխատակիցներին աշխատաշուկայում նոր հնարավորություններ գտնելու հարցում։ Տեղափոխությունը կլինի կամավոր հիմունքներով։ Նախաձեռնությունը վերաբերում է ինչպես արտադրական ստորաբաժանումների, այնպես էլ վարչական ապարատի և մշակումների բաժինների աշխատողներին։ Ծրագրի հավանական մասնակիցների թիվը դեռ որոշված չէ։ Դրա գործարկման պայմանները, նման ընկերություններում մնալու տևողությունն ու հնարավոր փոխհատուցումների չափը դեռ պետք է համաձայնեցվեն աշխատակիցների հետ։ «Volkswagen»-ում հայտարարել են, որ մտադիր են փոփոխություններն իրականացնել սոցիալական բարձր պատասխանատվությամբ՝ ընտրության հնարավորություն և աջակցություն տրամադրելով մասնագիտական հետագա ուղին որոշելու համար։ Ընկերությունը նաև վերահաստատել է «Future Plan 2030» կոլեկտիվ պայմանագրին իր հավատարմությունը, նշելով, որ զբաղվածության երաշխիքներ է տրամադրելու մինչև 2030 թվականի ավարտը։ «IG Metall» արհմիությունը խստորեն քննադատել է այս նախաձեռնությունը՝ այն որակելով որպես վստահության և կոլեկտիվ պայմանավորվածությունների խախտում։ Կազմակերպության տարածաշրջանային ղեկավար Տորստեն Գրյոգերը նշել է, որ նախքան հարկատուների միջոցներին դիմելը՝ բաժնետերերն իրենք պետք է քայլեր ձեռնարկեն։ Նրա խոսքով՝ շահաբաժիններ ստանալու պայմաններում չի կարելի կրճատումների բեռը թողնել հասարակության ուսերին։ «Volkswagen»-ի արտադրական խորհրդի նախագահ Դանիելա Կավալոն ևս այս առաջարկը համարել է մինչև 2030 թվականի վերջը գործող զբաղվածության երաշխիքները շրջանցելու փորձ։ Գլխավոր գործադիր տնօրեն Օլիվեր Բլումեի ղեկավարությամբ ընկերությունը նախատեսում է մինչև 2030 թվականն ամբողջ աշխարհում կրճատել շուրջ 50 հազար աշխատատեղ։ Ավելի վաղ ընկերությունն արդեն համաձայնեցրել էր «Volkswagen AG»-ում ավելի քան 35 հազար հաստիքի կրճատումը՝ ներառյալ հիմնական բրենդը, պահեստամասերի արտադրության ստորաբաժանումն ու կորպորատիվ ընդհանուր ծառայությունները։ Այժմ ավտոարտադրողն առաջին անգամ հայտնել է, որ նոր ծրագրերով նախատեսվում է կրճատել ևս մոտ 12 հազար աշխատատեղ։ Բացի աշխատակիցներին նման ընկերություններ տեղափոխելուց, «Volkswagen»-ը նախատեսում է կիրառել նաև կամավոր աշխատանքից ազատման, մասնակի թոշակի անցնելու և փոխհատուցումների վճարման ծրագրեր։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Volkswagen»-ը արագացնում է աշխատատեղերի կրճատումը․ արհմիությունները դժգոհ են
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Արենիում բախվել են «Kia»-ն ու «Mercedes»-ը․ 2 վիրավոր կա
ArmLur / Zhoghovurd / 23 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը ՔՊ ներկայացուցիչների հետ շրջել է Աջափնյակով, զրուցել բնակիչների հետ
ArmLur / Zhoghovurd / 43 minutes ago

ՌԴ դեսպանատունը հերքել է Իրանից դիվանագետների և ատոմակայանի մասնագետների տարհանման մասին լուրերը
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

«Թույլ մի տվեք, որ պատերազմ հրահրողները խեղաթյուրեն ձեր բողոքները». Իրանի խորհրդարանի խոսնակը դիմել է աշխարհին
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Լիոնում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար
Alpha News / 4 minutes ago

Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում
24TV / 24News / 4 minutes ago

Զինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհին
Aravot / 5 minutes ago

Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ
Factor.am / 10 minutes ago