ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդով՝ ««Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն, «Բնակավայրերի համաչափ զարգացում» հասարակական կազմակերպություն, «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպություն, «Ազատ քվե» դիտորդական առաքելություն («Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ և «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ), «Ականատես» դիտորդական առաքելություն («Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ), «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք («Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ և «Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ՀԿ)։ Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրն ընտրական գործընթացը լուսաբանելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է զանգվածային լրատվության միջոցի՝ ընդհանուր թվով 222 ներկայացուցիչ։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված թվով 7 դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչներ այցելուի կարգավիճակով կիրականացնեն ընտրական գործընթացի դիտարկում»,-ասված է հաղորդագրությունում:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդով

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
Shant News / 8 minutes ago

Բրյուսելում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել բողոքի ցույցը ցրելու համար
Shant News / 15 minutes ago

«Հորիզոն»-ի թողարկում | 18-00 | 24.10.2026
Shant News / 17 minutes ago

Նոր սահմանադրություն պետք է ընդունենք. գաղտնի նվեր ունենք. Փաշինյանը Աջափնյակում էր
Shant News / 21 minutes ago
Related coverage

Բնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարար
24TV / 24News / 16 minutes ago

COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
Factor.am / 20 minutes ago

ՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդով․ ԿԸՀ
A1plus / 26 minutes ago

ԷՍ ԵՐԿՈՐՈՒՄ ՄԱՐԴԻԿ 2 ԲԱՆԻՑ ԵՆ ԲՈՂՈՔՈՒՄ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՒ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
168 Jham / 34 minutes ago