ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շըծիաճուան քաղաքի գործադիր փոխքաղաքապետ Լիու Ծյունճիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր ծրագրերի իրականացմանն ու երկարաժամկետ գործընկերային կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր։ Արման Խոջոյանը նշել է, որ երկու երկրների միջև համագործակցության մեծ ներուժ կա: Հաշվի առնելով, որ չինական կողմը հետաքրքրված է հայկական արտադրանքով, հայկական կողմը պատրաստ է աջակցել երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի հաստատմանը։ Լիու Ծյունճիին հատկապես կարևորել է համագործակցության հնարավորությունները գյուղատնտեսության, գիտության և տեխնոլոգիաների, սննդամթերքի վերամշակման, առևտրի, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված հարցերի շուրջ գործնական քայլեր իրականացնելու վերաբերյալ: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում անցկացվաղ միջոցառումներին մասնակցելու նպատակով։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Չինական պատվիրակության հետ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Նոր սահմանադրություն պետք է ընդունենք. գաղտնի նվեր ունենք. Փաշինյանը Աջափնյակում էր
Shant News / 17 minutes ago

Թրամփը հայտարարել է, որ կարող է տեղափոխել Սպիտակ տան ճեպազրույցների սենյակը
Shant News / 22 minutes ago

Ո՞վ է շահելու արտահերթ ընտրություններից, ու պատրա՞ստ է ընդդիմությունը.«Շանթ»-ի հատուկ անդրադարձը
Shant News / 43 minutes ago

ԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը
Shant News / 46 minutes ago
Related coverage

COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
Factor.am / 15 minutes ago

ՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդով․ ԿԸՀ
A1plus / 21 minutes ago

ԷՍ ԵՐԿՈՐՈՒՄ ՄԱՐԴԻԿ 2 ԲԱՆԻՑ ԵՆ ԲՈՂՈՔՈՒՄ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՒ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
168 Jham / 30 minutes ago

«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
Factor.am / 36 minutes ago