ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շըծիաճուան քաղաքի գործադիր փոխքաղաքապետ Լիու Ծյունճիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր ծրագրերի իրականացմանն ու երկարաժամկետ գործընկերային կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր։ Արման Խոջոյանը նշել է, որ երկու երկրների միջև համագործակցության մեծ ներուժ կա: Հաշվի առնելով, որ չինական կողմը հետաքրքրված է հայկական արտադրանքով, հայկական կողմը պատրաստ է աջակցել երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի հաստատմանը։ Լիու Ծյունճիին հատկապես կարևորել է համագործակցության հնարավորությունները գյուղատնտեսության, գիտության և տեխնոլոգիաների, սննդամթերքի վերամշակման, առևտրի, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված հարցերի շուրջ գործնական քայլեր իրականացնելու վերաբերյալ: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում անցկացվաղ միջոցառումներին մասնակցելու նպատակով։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Չինական պատվիրակության հետ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Միհր» և «Ատլանտ». նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործում
Shant News / 8 minutes ago

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Shant News / 19 minutes ago

Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ
Shant News / 26 minutes ago

Հռոմում կանխվել է դեպի Կոլիզեում ընթացող չարտոնված երթը
Shant News / 31 minutes ago
Related coverage

Լուրեր 21:00 | Առևտուր անենք, գործներդ լավ լինի, մի ուրիշին նվեր արեք. վարչապետը՝ արվեստանոցի տիրոջը
Public Television of Armenia — 1Lurer / 4 minutes ago

Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
Factor.am / 28 minutes ago

Հայաստանը համերաշխություն է հայտնում Ֆրանսիային․ Փաշինյան
1in.am / 28 minutes ago

«Կոչ կանեմ շառ չանի, զրպարտանք չտարածի այլ ուժերի նկատմամբ»․ Շահեն Հարությունյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
Aravot / 34 minutes ago