A A Պաշտոնական «Բնություն և մշակույթ» գագաթնաժողովը՝ COP17-ի շրջանակում Աջակցիր «Ա1+»-ին COP17-ի շրջանակում տեղի է ունեցել Բնություն և մշակույթ գագաթնաժողովի բացումը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարար, COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանը։ Իր ելույթում նա ընդգծել է բնության և մշակույթի անքակտելի կապը՝ որպես օրինակ ներկայացնելով հայկական դուդուկը, որի ստեղծման մեջ միահյուսվում են բնության պարգևած ծիրանենու փայտն ու սերնդեսերունդ փոխանցվող վարպետությունը։ Գագաթնաժողովի ընթացքում կարևորվել են բնական և մշակութային ժառանգության համատեղ պահպանությունը, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների իրավունքների հարգումը, ավանդական գիտելիքների արժևորումն ու որոշումների կայացման գործընթացներում նրանց լիարժեք մասնակցությունը։ Անդրադարձ է կատարվել նաև քննարկման ներկայացված Բնություն և մշակույթ ԷրեբունիԵրևան հռչակագրի նախագծին՝ ընդգծելով ժառանգության պահպանությանն ուղղված համագործակցության և համայնքների համար հասանելի ու կայուն ֆինանսավորման անհրաժեշտությունը։ Բնության պահպանությունը նաև մեր մշակութային ժառանգության, ինքնության և սերունդների միջև կապի պահպանումն է։ Այո՛, կարա լինի այնպիսի բեռ, որ Հայաստանն ասի՝ այս բեռը չի կարող անցնել ՀՀ սահմանով․ Միրզոյան 2026-ի երրորդ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ Դատարանը կարճել է կարգալույծ արված ևս 2 քահանայի գործն ընդդեմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվել է