Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտից ՔՊ-ական պատգամավորների և նախարարների հետ շրջել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ Նա եղել է հանրակրթական և արվեստի դպրոցներում, ծանոթացել ուսումնական պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ։ Փաշինյանն արվեստի դպրոցից նաև հուշանվեր է գնել, զրուցել երևանցիների հետ, ինչպես նաև եղել փակվող խանութում։ Քաղաքացիներից որոշները բարձրացրել են ներքին անվտանգության, գիշերային ժամերին աղմուկի, նոր ընտրությունների գնալու վերաբերյալ հարցեր։ Փաշինյանը զրույցի է բռնվել նաև երեխաների հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։