Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 108-րդ կմ հատվածում՝ Արենի բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Kia» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը և կայանված վիճակում գտնվող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածների ինքնությունը։