Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 108-րդ կմ հատվածում, Արենի բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Kia» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը և կայանված վիճակում գտնվող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։ Ավելին՝ սկզբնաղբյուրում։ —00—ՍՊ The post Արենիում բախվել են «Kia»-ն ու «Mercedes»-ը․ 2 վիրավորի մեքենայից դուրս են բերել փրկարարները appeared first on 24News .