ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Իրանում Ռուսաստանի դեսպանությունը հերքում է լուրն այն մասին, որ ՌԴ արտաքին գործերի նախարարության աշխատակիցներին ու Բուշերի ատոմակայանի մասնագետներին տարհանում են։Դեսպանությունն ընդգծել է` նման լուր են տարածել որոշ թշնամական լրատվամիջոցներ։Հիշեցնենք, որ Բուշերի ատոմակայանը Իրանում Ռուսաստանի մասնակցությամբ կառուցված առաջին ատոմակայանն է։ Առաջին բլոկը երկրի էլեկտրաէներգիայի ցանցին է միացվել 2011 թվականին, իսկ իրանական կողմը շահագործման է հանձնել 2013 թվականին։Ռուսաստանն ու Իրանը նաև ատոմակայանի երկրորդ և երրորդ բլոկների կառուցման նախագիծ են իրականացնում ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության միջկառավարական համաձայնագրերի շրջանակում։