ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում գտնվող «Չորս անկյունների» տարածաշրջանում տեղի ունեցած ջրհեղեղների պատճառով բնակիչների զանգվածային տարհանում է սկսվել, իրականացվում են փրկարարական աշխատանքներ, իսկ ճանապարհները փակվել են։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Նյու Մեքսիկո և Կոլորադո նահանգներում մարդկանց տարհանել են ջրածածկ տներից, այդ թվում՝ տանիքներից։ Իշխանությունները ցածրադիր շրջանների բնակիչներին հորդորել են լքել վտանգավոր տարածքները, իսկ մյուսներին՝ հնարավորության դեպքում մնալ տանը (մինչև ջրի մակարդակը նվազի)։ Տարերքը պատուհասել է այն տարածքներին, որտեղ հատվում են Արիզոնայի, Կոլորադոյի, Նյու Մեքսիկոյի և Յուտայի սահմանները։ Երկու ամիս տևած հորդառատ անձրևների հետևանքով տարածաշրջանում ամառային երաշտը նահանջել էր, իսկ անցած չորեքշաբթիից ի վեր տեղումների քանակն ավելացել է ևս մոտ 10 սանտիմետրով։ Ընդ որում՝ հանգստյան օրերին կրկին անձրևներ են կանխատեսվում։ Նյու Մեքսիկոյի Ֆարմինգտոն քաղաքում Սան Խուան գետի երկայնքով գտնվող շուրջ 600 տնտեսության համար տարհանում է հայտարարվել։ Փրկարարներն օգտագործել են Ազգային գվարդիայի նավակները, ուղղաթիռներն ու ամֆիբիա տրանսպորտային միջոցները։ Սան Խուանի շրջանի ներկայացուցիչ Դևին Նիլիի փոխանցմամբ՝ մարդկանց դուրս են բերել տանիքներից և այն տներից, որտեղ ջրի մակարդակը բարձրացել էր 1-ից մինչև 1,5 մետր։ «Մենք շարունակում ենք մարդկանց տարհանել տներից, իսկ ջուրը դեռ գալիս է», — նշել է Նիլին։ Ֆարմինգտոնի ոստիկանապետ Սթիվ Հեբեն տեղի ունեցածը որակել է որպես «սերնդի կյանքում մեկ անգամ պատահող» աղետ և նախազգուշացրել, որ Սան Խուանի մեջ թափվող Անիմաս գետով ջրի նոր հոսք է գալիս։ Այս ջրհեղեղներն ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում ծայրահեղ եղանակային պայմանների շաբաթվա հետևանք են։ Յուտայում տասնյակ տներ են ջրածածկ եղել, իսկ Արիզոնայում տորնադոն պոկել է շենքերի տանիքները, ծառեր տապալել շինությունների վրա ու վնասել էլեկտրահաղորդման գծերը։ Իշխանությունները զգուշացնում են, որ հողի գերխոնավացման և սպասվող նոր տեղումների պատճառով հանկարծակի հեղեղումների վտանգը կպահպանվի նաև առաջիկա օրերին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱԱՄՆ-ի հարավ-արևմուտքում ջրհեղեղների պատճառով զանգվածային տարհանում է սկսվել
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՌԴ դեսպանատունը հերքել է Իրանից դիվանագետների և ատոմակայանի մասնագետների տարհանման մասին լուրերը
ArmLur / Zhoghovurd / 22 minutes ago

«Թույլ մի տվեք, որ պատերազմ հրահրողները խեղաթյուրեն ձեր բողոքները». Իրանի խորհրդարանի խոսնակը դիմել է աշխարհին
ArmLur / Zhoghovurd / 42 minutes ago

Լեհաստանը ձգտում է միանալ ԱՄՆ-ի միջուկային զսպման ծրագրին
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան բավարար աջակցություն չի ստանում ԱՄՆ-ից
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Բեկումնային պահ Ֆրանսիայի համար․ Մակրոնն արձագանքել է Փարիզի մոտ տեղի ունեցած ահաբեկչությանը
168 Jham / 17 minutes ago

Խանութում Փաշինյանի բարեւին չպատասխանեցին
24TV / 24News / 26 minutes ago

Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել
24TV / 24News / 28 minutes ago

Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել շրջայցի՝ քպականների ուղեկցությամբ` #ուղիղ
Pastinfo / 31 minutes ago