Ֆրանսիայի մի շարք քաղաքներում հոկտեմբերի 24-ին նախատեսված բողոքի ակցիաների առնչությամբ սահմանվել են հավաքների արգելքներ և անվտանգության ուժեղացված միջոցներ։ Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է, որ ամբողջ երկրում կներգրավվի մինչև 70 հազար ոստիկան ու ժանդարմ։ Կկիրառվեն նաև ուղղաթիռներ, զրահամեքենաներ և ջրցան մեքենաներ։