Լեհաստանը ձգտում է միանալ ամերիկյան միջուկային զսպման «Nuclear Sharing» ծրագրին և միաժամանակ բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ՝ այդ ոլորտում համագործակցության շուրջ։ Այս մասին WNP.pl-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ «Nuclear Sharing» ծրագիրը ՆԱՏՕ-ի առանձին անդամ պետություններին թույլ է տալիս մասնակցել ԱՄՆ-ի միջուկային զսպման համակարգին։ Զուգահեռաբար Վարշավան մտադիր է խորացնել համագործակցությունը Փարիզի հետ, որը եվրոպացի գործընկերներին առաջարկել էր ընդլայնել իրենց մասնակցությունը ֆրանսիական միջուկային զսպման համակարգում։ «Ամերիկյան «Nuclear Sharing» ծրագրին մասնակցելու դեպքում չի բացառվում նաև ֆրանսիացիների հետ եվրոպական հարաբերությունների զարգացումը», — ընդգծել է Կոսինյակ-Կամիշը։ Նրա խոսքով՝ Լեհաստանը մտադիր է աստիճանաբար ընդլայնել իր ներգրավվածությունը միջուկային զսպման համակարգում, սակայն կոնկրետ որոշումները պետք է համաձայնեցվեն դաշնակիցների հետ։ Դրանց ընդունման հստակ ժամկետներ նախարարը չի նշել։ Հարցազրույցում նա անդրադարձել է նաև լեհական բանակի արդիականացման առաջնահերթությունների վերանայմանը՝ հաշվի առնելով Ուկրաինայի պատերազմի փորձը։ Նոր ներդրումների հիմնական ուղղությունների շարքում Կոսինյակ-Կամիշն առանձնացրել է անօդաչու թռչող սարքերը, դրանց դեմ պայքարի համակարգերը, արհեստական բանականությունը, ինչպես նաև մեծ հեռահարության մատչելի, գերճշգրիտ սպառազինությունը։ Նախարարի փոխանցմամբ՝ անօդաչուների վրա Լեհաստանի ծախսերը 2023 թվականի 100 միլիոն զլոտիից 2026 թվականին աճել են մինչև 26 միլիարդ զլոտի։ Նա նաև հայտնել է, որ ռազմական ոլորտում արհեստական բանականության կիրառման համար համապատասխան ծրագրային ապահովում ընտրելու վերաբերյալ որոշում է նախապատրաստվում։ Միաժամանակ Կոսինյակ-Կամիշն ընդգծել է, որ նոր տեխնոլոգիաների զարգացումը չի նշանակում հրաժարում ավանդական սպառազինությունից․ լեհական բանակը պետք է զուգահեռաբար հզորացնի ինչպես տանկերի, այնպես էլ անօդաչու համակարգերի կիրառման հնարավորությունները։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Լեհաստանը ձգտում է միանալ ԱՄՆ-ի միջուկային զսպման ծրագրին
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

«Թույլ մի տվեք, որ պատերազմ հրահրողները խեղաթյուրեն ձեր բողոքները». Իրանի խորհրդարանի խոսնակը դիմել է աշխարհին
ArmLur / Zhoghovurd / 21 minutes ago

ԱԱՄՆ-ի հարավ-արևմուտքում ջրհեղեղների պատճառով զանգվածային տարհանում է սկսվել
ArmLur / Zhoghovurd / 41 minutes ago

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան բավարար աջակցություն չի ստանում ԱՄՆ-ից
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Իրավապահները գրոհել են համայնքները․ ձերբակալությունների շարք․ թվեր
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

ԱՄՆ կոնգրեսականը Թրամփին ու Հեգսեթին մեղադրել է առանց ավարտի հստակ ծրագրի Իրանի դեմ պատերազմ սկսելու համար
168 Jham / 10 minutes ago

Արենիում բախվել են «Kia»-ն և «Mercedes»-ը. կան տուժածներ
Shant News / 18 minutes ago

Ջրհեղեղ Արգենտինայում. ավելի քան 2000 մարդ է տարհանվել
Sputnik Armenia / 21 minutes ago

В Москве не любят перебежчиков, и вопрос не столько в ЕС: эксперт – о политике Еревана
Sputnik Armenia / 23 minutes ago