Հորդանանի Էլ Քարաք նահանգի Համուդ գյուղի եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է ութի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես» -ը՝ վկայակոչելով Հորդանանի «Ալ Մամլաքա» հեռուստաընկերությունը, առողջապահության նախարար Իբրահիմ ալ Բուդուրը հայտնել է, որ տուժածներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծանր։ Հիվանդանոցներում բուժում է ստանում ավելի քան երկու տասնյակ մարդ։ Հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին՝ հունական ուղղափառ եկեղեցում հուղարկավորության արարողության ժամանակ։ Զինված անձինք կրակ են բացել հավաքվածների ուղղությամբ։ Իշխանությունները կատարվածը որակել են ահաբեկչություն։ Ավելին՝ սկզբնաղբյուրում։ —00—ՍՊ The post Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է ութի appeared first on 24News .