factor.am Factor TV -ի տեղեկություններով՝ փաստաբան Կրոմվել Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Տեղեկությունը Factor TV-ի հետ զրույցում հաստատեցին Գլխավոր դատախազությունից, մանրամասներ հայտնելով առաջադրված մեղադրանքից: «Դատախազը քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 46-44-436-րդ հոդվածի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դրդչություն) և 440-րդ հոդվածի 2-րդ մասով (կաշառքի միջնորդության պատրվակով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալ)»,- նշեցին Դատախազությունից։ Փաստաբանին առաջադրված մեղադրանքն առնչվում է 8 տարի առաջ եզդիաբնակ Շամիրամ գյուղի գերեզմանատան մոտ գործող սգո սրահում 4 անձի սպանելու և 7 հոգու վիրավորելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Թելման Քալաշյանի գործին։ Հենց Գրիգորյանն է եղել աղմկահարույց գործով Քալաշյանի պաշտպանը։ Ամիսներ առաջ Factor TV-ն մանրամասն անդրադարձել էր գործին, հենց Քալաշյանն էր ահազանգել և նշել, որ իր փաստաբան Գրիգորյանը 500 հազար դոլար է վերցրել, սակայն պատշաճ պաշտպանություն չի իրականացրել։ «2017 թվականի վերջից մինչև 2018-ի վերջը 320 հազար դոլար փող ենք տվել։ Ասում էր՝ «քո գործն աֆեկտ է, ես վեց տարուց քեզ հանում եմ դատարանի դահլիճից, մնացած փողն էլ տուն գալուց հետո կտաք»։ Այդպես պայմանավորվում ենք։ Բայց որոշ ժամանակ հետո գալիս ասում է՝ «Թելման ջան, պիտի այդ փողերը՝ մնացած փողը, երբ ուզեմ, ինչքան ուզեմ՝ պիտի տաս»։ 70 հազար դոլար իրեն պարտք էինք մնացել, որ պիտի դուրս գայի՝ տայի։ Այդ 70,000 դոլարը կուրսով հաշվեց 33 միլիոն 600 հազար դրամ։ Ձայնագրություններ ունեմ, ասեց՝ «չտաս՝ չի լինի»։ Ես էլ հանեցի այդ 33 միլիոն 600 հազարը մաս-մաս տվեցի տասը օրվա մեջ։ Տարավ ու հիմա ես ցմահ եմ դատապարտվել»,- Factor TV-ի հետ զրույցում պատմել էր Քալաշյանը։ Քալաշյանին առնչվող ողբերգական դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի օգոստոսի 1-ին․ ըստ դատապարտյալի՝ բարեկամն իրենից մի քանի ամսով 100 հազար դոլար գումար է պարտքով վերցրել, սակայն տարիներ շարունակ այդպես էլ չի վերադարձրել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել | factor.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել | factor.am
factor.am Factor TV-ի տեղեկություններով՝ փաստաբան Կրոմվել Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Տեղեկությունը Factor TV-ի հետ զրույցում հաստատեցին Գլխավոր դատախազությունից, մանրամասներ հայտնելով առաջադրված մեղադրանքից: «Դատախազը քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 46-44-436-րդ հոդվածի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դրդչություն) և 440-րդ հոդվածի 2-րդ […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը
Infocom / 1 hour ago

«Ականատես» դիտորդական առաքելությունը խախտումներ է արձանագրել մի շարք ընտրատեղամասերում
Infocom / 1 hour ago

Տեղամասային հանձնաժողովի անդամը ներողություն է խնդրել «ընդդիմադիրներին հաջողություն մաղթելու» գրառման համար և հեռացրել այն․ ԿԸՀ
Infocom / 1 hour ago

Մայիսյանի վարչական ղեկավարն ընտրողներին էր ուղղորդում, իսկ ՔՊ-ի վստահված անձը պնդում էր՝ նա տանն է | hetq.am
Infocom / 1 hour ago
Related coverage

Գյուլագարակի ընտրատեղամասի մոտ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
News.am / 7 minutes ago

Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ
ArmLur / Zhoghovurd / 7 minutes ago

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից
1in.am / 9 minutes ago

Չեմ կարծում, որ անվավեր ճանաչեն,բայց դրոշմանիշների խնդիր կա.25/16 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ
Factor.am / 15 minutes ago