Այսօր առավոտյան՝ ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ, Մարտունիում բերման են ենթարկել ընդդիմադիր «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ համայնքի ղեկավարի թեկնածու, ՀՀԿ Խորհրդի անդամ Արամ Կարապետյանին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀԿ–ն։ «Սա դասական քաղաքական հետապնդում է, քաղաքական ռեպրեսիա և ընդդիմության նկատմամբ ահաբեկման դրսևորում։ Ընդդիմադիր լինելը հանցագործություն չէ, իսկ արդար ընտրությունները չեն կարող անցկացվել քաղաքական ճնշումների և վախի մթնոլորտում։ Սա է այն «ազատ, արդար և հավասար» ընտրությունների իրական պատկերը, որի վտանգների մասին բազմիցս բարձրաձայնել ենք։ Ընտրական կեղծիքները, քաղաքական անհավասարությունն ու վարչական ռեսուրսի չարաշահումը դարձել են այս իշխանության քաղաքական գործելակերպի հիմնական գործիքները։ Իշխանությունը, չունենալով ժողովրդի վստահության ամուր հենարան, փորձում է իր քաղաքական խնդիրները լուծել ուժային կառույցների միջոցով՝ պետական համակարգը ծառայեցնելով սեփական իշխանության պահպանմանը։ Քաղաքական մրցակցությունը պետք է որոշվի ժողովրդի քվեով, ոչ թե ուժային կառույցների միջամտությամբ»։ Հակակոռուպցիոն կոմիտից «Ազատությանը» հայտնել են, որ ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում Հայաստանի մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և այլ վարութային գործողություններ։ The post Մարտունիում բերման են ենթարկել «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներին appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մարտունիում բերման են ենթարկել «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

«Անկախ դիտորդ»-ը արձանագրել է քվեարկության գաղտնիության խախտման, քարոզչության, կուտակումների, ուղղորդումների դեպքեր
Infocom / 2 hours ago

Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել Մերձավոր Արևելքում օտարերկրյա զինվորականների ներկայությունը հասցնել զրոյի | news.am
Infocom / 2 hours ago

ԿԸՀ ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 14:00-ի դրությամբ
Infocom / 2 hours ago

Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել | news.am
Infocom / 3 hours ago
Related coverage

ՈՒՂԻՂ․ Ստեփանավանում համայնքապետ են ընտրում․ինչ է կատարվում ընտրատեղամասերում
ArmLur / Zhoghovurd / 20 minutes ago

🔴ՈւՂԻՂ․ Հանրապետության թվով 19 համայնքում ՏԻՄ ընտրություններ են
Yerkir / 26 minutes ago

Ուղիղ միացում Հրազդան համայնքի 26/15 ընտրական տեղամասից
Public Television of Armenia — 1Lurer / 33 minutes ago

Ֆիոլետովոն համայնքի ղեկավար ու ավագանի է ընտրում
CivilNet / 46 minutes ago