armenpress.am Գերմանիայի Բավարիա երկրամասում հոկտեմբերի 24-ի գիշերը շարունակվել են նացիստական ղեկավարության օգտագործած «Արծվի բույն»՝ Քելշթայնհաուս շենքի հրդեհաշիջման աշխատանքները։ Ոստիկանությունը ձերբակալել է հրդեհին հնարավոր առնչություն ունեցող անձի։ Ինչպես տեղեկացնում է գերմանական BR24 հանրային լրատվամիջոցը, հոկտեմբերի 24-ի առավոտյան շենքում բաց կրակ այլևս չի նկատվել, սակայն հրդեհաշիջման աշխատանքների ավարտի մասին պաշտոնական հաստատում դեռ չկար։ Շենքը լրջորեն վնասվել է։ Հրդեհը բռնկվել է հոկտեմբերի 23-ի երեկոյան։ Նախնական տվյալներով՝ այդ պահին շենքում մարդիկ չեն եղել։ Աշխատանքներին մասնակցել է շուրջ 200 ծառայող՝ հրշեջներ, փրկարարներ, լեռնային փրկարար ծառայության աշխատակիցներ և ոստիկաններ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Գերմանիայում գիշերը մարել են «Արծվի բույն» պատմական շենքի հրդեհը․ մեկ անձ ձերբակալվել է | armenpress.am appeared first on Infocom .