COP17-ի շրջանակում COP 17-ի նախագահ, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի Հանրապետության շրջակա միջավայրի, կլիմայի և վայրի բնության նախարար Էվելին Նդլովուի հետ։ Քննարկվել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները՝ խոնավ պահպանվող տարածքների կայուն կառավարման, էկոհամակարգերի վերականգնման և կենսաբազմազանության մոնիթորինգի ուղղություններով փորձի փոխանակումը։ Նախարարը ներկայացրել է Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջին համաշխարհային վերանայումը պետք է հիմք դառնա մինչև 2030 թվականը նախատեսված նպատակներին հասնելու համար գործնական քայլերն արագացնելու համար։ Այս համատեքստում նախարարը կարևորել է միջազգային համագործակցությունը, բավարար ֆինանսավորումը և երկրների կարողությունների զարգացումը։ Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել Զիմբաբվեին՝ COP17-ին ակտիվ ներգրավվածության համար՝ կարևորելով համատեղ աշխատանքը բանակցություններում բովանդակային և հավասարակշռված արդյունքներ ապահովելու ուղղությամբ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի ՇՄ նախարարի հետ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Վարչապետը երթևեկել է հանրային տրանսպորտով, զրուցել քաղաքացիների հետ
Shant News / 37 minutes ago

Ֆրանսիայի վարչապետը ճգնաժամային աշխատանքային խումբ է հրավիրել
Shant News / 47 minutes ago

Կասեցվել է Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Shant News / 1 hour ago

Էրդողանի ու Ալիևի միջև սև կատու է անցել. Հեռանկար բանավեճ
Shant News / 1 hour ago
Related coverage

ԴԵ ՈՐ ԳՆԱՃ ԿԱ՝ ԱՆՀԵՐՔԵԼԻ ՓԱՍՏ Է. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՕԳՈՍՏՈՍԻ ՀԱՄԵՄԱՏ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԱՃ ՉԿԱ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
168 Jham / 18 minutes ago

Փաշինյանը՝ թիկնազորով և ՔՊ-ականներով շրջապատված, ավտոբուսում «անկաշկանդ» շփվում է մարդկանց հետ
24TV / 24News / 19 minutes ago

Pezeşkyan expects to strengthen energy cooperation with the Russian Federation.
Noyan Tapan TV / 20 minutes ago

ՄԵՆԱԿՈՎ ՄԻ ՍԵՆՅԱԿԻ ՄԵՋ ԵՄ ԱՊՐՈՒՄ, ՆՊԱՍՏՍ ԿՏՐԵՑԻՆ, ՊԱՏՃԱՌԸ Ո՞ՐՆ Է. ԹՈՇԱԿԱՌՈՒ ԿԻՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
168 Jham / 23 minutes ago