UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը, որը ժամեր առաջ ամերիկացի Դիլոն Դենիսի հետ դիմակայությունում նվաճել էր RAF (Real American Freestyle) կազմակերպության միջին քաշային կարգի Crossover չեմպիոնական տիտղոսը, ամփոփել է կայացած գոտեմարտը, ինչպես նաև կիսվել պրոֆեսիոնալ ըմբշամարտի լիգայում իր հետագա ծրագրերով։ «Ես ուզում էի դառնալ չեմպիոն, դա համար մեկ նպատակն էր, և կարևոր չէ, թե ում դեմ եմ նվաճել տիտղոսը։ Նա լավագույն ըմբիշը չէ, ում հետ ես գոտեմարտել եմ այս կազմակերպությունում, բայց նա շատ հետևորդներ ունի և մեծ ուշադրություն է գրավում։ Այնպես որ, ես ուրախ եմ, որ դարձա RAF-ի չեմպիոն, և կպահպանեմ այս տիտղոսն այնքան երկար, որքան դա հնարավոր կլինի»,- Լաս Վեգասում կայացած RAF 14 մրցաշարի ետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ նշել է հայ մարտիկը։ Ծառուկյանը նաև հասկացրել է, որ իրեն այլևս չի հետաքրքրում օլիմպիական չեմպիոն Ջորդան Բարոուզի դեմ գոտեմարտը։ Վերջինս կայացած մրցաշարի շրջանակում սենսացիոն պարտություն էր կրել ուսանողական ըմբշամարտի ներկայացուցիչ Մայքլ Կալիենդոյից։ «Ջորդան Բարոուզն ինձ այլևս չի հետաքրքրում։ Եթե օլիմպիական չեմպիոնը պարտվում է նորեկի, նրա հետ գոտեմարտելն այլևս որևէ հետաքրքրություն չի ներկայացնում։ Նա ինձ հետաքրքիր էր, երբ RAF-ի առաջին համարն էր։ Հիմա ինձ ուրիշ մեկն է պետք»,- պարզաբանել է հայ մարտիկը։ Ծառուկյանի խոսքով՝ ինքը մեծ հաճույքով ըմբշամարտի գորգ դուրս կգար խառը մենամարտերի (MMA) լեգենդ Ժորժ Սեն-Պիերի դեմ, եթե լիգային հաջողվի պայմանագիր կնքել կանադացի մարտիկի հետ։ «Մենք մի քանի անուն ունենք մտքում, բայց առայժմ ես կենտրոնացած եմ մեծ անուն ունեցող MMA-ի մարտիկների վրա։ Ես չեմ ցանկանում գոտեմարտել նրանց հետ, ում ոչ ոք չի ճանաչում։ Իմ հավաքածուի համար ինձ մեծ անուններ են պետք, լավագույն մարտիկներ։ RAF լիգան արդեն պայմանագիր է կնքել UFC-ի բազմաթիվ մարտիկների հետ, և գուցե նրանց հաջողվի համաձայնության գալ Ժորժ Սեն-Պիերի հետ. ես կցանկանայի գոտեմարտել նրա դեմ»,- եզրափակել է Արմանը։ Հավելենք, որ իր չեմպիոնական գոտու առաջին պաշտպանությունը Արման Ծառուկյանը կանցկացնի նոյեմբերի 14-ին՝ Աբու Դաբիում կայանալիք RAF մրցաշարում, որտեղ կհանդիպի բրազիլացի Նեյման Գրեյսիի հետ։ Armsport The post Ծառուկյանը մարտահրավեր է նետել MMA-ի լեգենդին appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ծառուկյանը մարտահրավեր է նետել MMA-ի լեգենդին
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Փաշինյանը՝ թիկնազորով և ՔՊ-ականներով շրջապատված, ավտոբուսում «անկաշկանդ» շփվում է մարդկանց հետ
24TV / 24News / 19 minutes ago

Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ
24TV / 24News / 21 minutes ago

Երևան–Մոսկվա չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմսկում․ Sputnik Արմենիա
24TV / 24News / 34 minutes ago

ՌԴ-ն հերքել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների և «Բուշեր» ԱԷԿ-ի մասնագետների տարհանման լուրերը
24TV / 24News / 46 minutes ago
Related coverage

Սոֆիայում սպանել են Բուլղարիայի օլիմպիական կոմիտեի փոխնախագահին
Sputnik Armenia / 31 minutes ago

The schedule for the Armenian national teams at the Weightlifting World Championship has been published.
Noyan Tapan TV / 1 hour ago

Կարեն Խաչանովը պարտվել է ղազախ թենիսիստին
Aravot / 1 hour ago

Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
Factor.am / 1 hour ago