Վարպետաց դաս՝ «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթի մասնակիցների համար Հայաստանի Հանրապետության դատախազությունը Երևանի պետական համալսարանի և Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հետ համատեղ մեկնարկել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթը։ Դատախաղ-մրցույթը նվիրված է Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի ծննդյան 100-ամյակին: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի հուլիսի 1-ին՝ Դատախազության աշխատողի օրվան և Դատախազության հիմնադրման 108-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, կարևորել էր, որ երիտասարդ իրավաբանները ճանաչեն այն մարդկանց, ում պրոֆեսիոնալիզմն ու պետականամետ գործունեությունը նպաստել են դատախազության ինստիտուտի զարգացմանը։ Այսօր, դատախաղ-մրցույթի շրջանակում, Դատախազությունը Երևանի պետական համալսարանում կազմակերպել էր Վարպետաց դաս, որին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթին մասնակցելու համար հայտեր են ներկայացրել 55 ուսանողներից բաղկացած 14 թիմեր։ «Ուրախ եմ, որ այդ թիմերը Հայաստանում գործող՝ իրավագիտության ֆակուլտետներ ունեցող՝ Երևանում և մարզերում տեղակայված գրեթե բոլոր բուհերից են։ Շնորհակալ եմ բոլորիդ այսչափ կարևոր թեմայով հայտարարված դատախաղ-մրցույթին ցուցաբերած բարձր հետաքրքրվածության ու ակտիվության համար»,- ողջունելով ուսանողներին՝ նշել է Աննա Վարդապետյանը։ «Գլխավոր դատախազի պաշտոնում ընտրվելուց հետո, ինձ համար նպատակ նախանշեցի, որ մեր աշխատանքով պետք է ձգտենք լավագույն իրավաբաններին հրավիրել Դատախազություն՝ ծառայելու պետական շահին, որովհետև այն, բացի մասնագիտական կարողությունից, շատ պատվաբեր աշխատանք է»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը և հավելել, որ ակնկալում է՝ այս նախաձեռնությունը կնպաստի երիտասարդ իրավաբանների շրջանում բարեվարքության, մասնագիտական էթիկայի, պատասխանատվության և արդար մրցակցության մշակույթի ամրապնդմանը։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ևս կարևորել է Դատախազության նախաձեռնությունն ու ընդգծել, որ այն իրականացվում է ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում գործող՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայի շրջանակում։ Վարպետաց դասի շրջանակում Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Ֆիլիան Բելլույանը, նույն Վարչության դատախազ Նորայր Նազարյանը և ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականներ Մանե Մարկոսյանն ու Էլեն Մարգարյանն անդրադարձել են պետական շահերի պաշտպանության ոլորտին վերաբերող մի շարք հարցերի, ներկայացրել են դատախաղ-մրցույթի կանոններն ու պատասխանել մրցույթի մասնակիցների հարցերին։ Դատախաղ-մրցույթի բանավոր փուլը տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 30-31-ին, իսկ կիսաեզրափակիչ ու եզրափակիչ փուլերը՝ նոյեմբերի 1-ին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
55 ուսանող՝ 14 թիմում․ մեկնարկել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» դատախաղ-մրցույթը (տեսանյութ)
55 ուսանող՝ 14 թիմում․ մեկնարկել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» դատախաղ-մրցույթը

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Փաշինյանը շրջել է Երևանում
A1plus / 45 minutes ago

Փաշինյանը շրջել է Երևանում (տեսանյութ)
A1plus / 45 minutes ago

55 ուսանող՝ 14 թիմում․ մեկնարկել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» դատախաղ-մրցույթը
A1plus / 1 hour ago

Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
A1plus / 1 hour ago
Related coverage

Բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա Անդրեասյան
Aravot / 40 minutes ago

Ուկրաինայի զինուժը ԼԺՀ-ում հարված է հասցրել բնակելի տանը. տուժածներ կան
Sputnik Armenia / 42 minutes ago

Կասեցվել է Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Shant News / 49 minutes ago

ВСУ ударили по жилому дому в ЛНР, пострадали 4 человека
Sputnik Armenia / 1 hour ago