Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում նկատվող աննախադեպ լարվածությունն ու հրապարակային տարաձայնությունները կարող են արմատապես փոխել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական պատկերը: Ի՞նչ է իրականում կատարվում Բաքվի և Անկարայի միջև, և արդյո՞ք ստեղծված իրավիճակը նոր հնարավորությունների դուռ է բացում Հայաստանի ու հայ-թուրքական սահմանի բացման համար: «Հեռանկար բանավեճ» հաղորդման շրջանակում կոնֆլիկտաբան Արսեն Խառաթյանը և քաղաքական գործիչ Դավիթ Խաժակյանը բացահայտում են Էրդողան-Ալիև հակասությունների իրական դրդապատճառները՝ հիջաբի շուրջ վեճից մինչև Իսրայելի գործոն ու ռազմավարական շահեր: Փորձագետները մանրամասն վերլուծում են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայկական դիվանագիտության հնարավոր քայլերի և խաղաղության գործընթացի վրա այս լարվածության հավանական ազդեցությունը: Մանրամասները՝ տեսանութում: