ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը գրել է. «Այն որ իշխանական և ընդդիմադիր ուժերի փաստացի հարաբերակցությունը Ազգային ժողովում նպաստավոր չէր սահմանադրական հանրաքվեի անցկացման վերաբերյալ որոշում կայացնելու համար ակնայտ էր ի սկզբանե։ Բայց ի սկզբանե ակնհայտ էր նաև, որ նորացված Սահմանադրություն ընդունելու վերաբերյալ Ալիևի կոշտ պարտադրանքի կատարումը իշխանությանը ստիպելու էր գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների (զարգացումների այդ սցենարը կանխատեսում էին շատ վերլուծաբաններ և քաղաքական գործիչներ, այդ թվում սույն տողերի հեղինակը): Ավելին բարձրաձայնվում էր այն միտքը, որ ԱԺ արտահերթ ընտրությունները ընդդիմության համար սահմանադրական ճանապարհով իշխանափոխության հասնելու լավագույն հնարավորությունը կարող է լինել, հատկապես հունիսյան խայտառակ ընտրություններից հետո։ Սակայն դրա հետ մեկտեղ, մասնավորապես ես, այն կարծիքին էի, որ քաղաքական այդ պատեհությունը ընդդիմադիր ուժերի կողմից կարող էր առավել արդյունավետ օգտագործվել, եթե նրանք բոյկոտեին ԱԺ աշխատանքները և խուսափեին մանդատները վերցնելուց (ես նույնիսկ հրապարակել եմ այն պահանջները, որոնք հավաքական ընդդիմությունը պետք է առաջ քաշեր և որոնք կարող էին դառնալ ԱԺ-ի աշխատանքներին ընդդիմադիր ուժերի մասնակցության համար իշխանության քաղաքական գինը): Ցավոք ընդդիմադիր ուժերը ունակ չեղան գնահատելու հետընտրական շրջանում սեփական քաղաքական դերակատարման կարևորությունը։ Արդյունքում մենք ականատեսն էինք այն «բեմականացմանը», ինչը բնորոշ էր 2021-2026 թթ Ազգային Ժողովին։ Ինչևէ, առաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից, իշխանության անասելի քաղաքական ռեպրեսիաների պայմաններում, մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը։ Ցանկացած պատրվակով այդ խնդրի լուծման կամ դրա կարևորության մերժումը հանրության կողմից պետք է գնահատվի պախարակելի»,- գրել է Հարությունյանը։ —00—ՍՊ The post «Ընդդիմությունը պետք է միասնական ճակատով հանդես գալու մարտավարություն մշակի»․ Խոսրով Հարությունյան appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Ընդդիմությունը պետք է միասնական ճակատով հանդես գալու մարտավարություն մշակի»․ Խոսրով Հարությունյան
ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը գրել է. «Այն որ իշխանական ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

ՌԴ-ն հերքել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների և «Բուշեր» ԱԷԿ-ի մասնագետների տարհանման լուրերը
24TV / 24News / 11 minutes ago

Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է ութի
24TV / 24News / 18 minutes ago

Ծառուկյանը մարտահրավեր է նետել MMA-ի լեգենդին
24TV / 24News / 30 minutes ago

Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը Փաշինյանի իշխանության համար մեծ գլխացավանք կստեղծի․ Սուրենյանց
24TV / 24News / 43 minutes ago
Related coverage

Ի՞նչ են մեզանից թաքցնում. Արմեն Աշոտյան. # anԱզատՄարդ #2
168 Jham / 13 minutes ago

COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
Factor.am / 18 minutes ago

Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի ՇՄ նախարարի հետ
Shant News / 28 minutes ago

В Софии убит вице-президент олимпийского комитета Болгарии
Sputnik Armenia / 31 minutes ago